• Latest news

Ֆրանսիայի դեսպանատունը 3-ամյա Իգորի ընտանիքին դեռեւս բուժման մեկնելու թույլտվություն չի տվել

17 սեպտեմբերի, 2014  21:47

Ֆրանսիայի դեսպանատունը 3-ամյա Իգորին եւ նրա ծնողներին դեռեւս բուժման համար Փարիզ մեկնելու թույլտվություն չի տվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին երեխայի հայրը՝ Ռոման Զաքիյանն է հայտնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք փոքրիկ Իգորի պատմությանը, ով տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգլել: Հայաստանում եւ նույնիսկ Ռուսաստանում Իգորին օգնել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով երեխան պետք է փարիզյան մի կլինիկա մեկնի՝ վիրահատության նպատակով: Խնդիրն այն է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխայի ընտանիքին մուտքի արտոնագիր չի տալիս եւ պահանջում է, որ 3-ամյա Իգորը կամ միայնակ մեկնի, կամ՝ ծնողներից միայն մեկի ուղեկցությամբ:

Ամիսներ առաջ երեխայի հայրը միայն լրագրողների ճնշման եւ օգնության շնորհիվ էր նախնական հետազոտությունների նպատակով Իգորի հետ Փարիզ մեկնելու թույլտվություն ստացել: Սակայն հիմա, երբ արդեն նշանակված վիրահատությանն ընդամենը 8 օր օր է մնացել, դեսպանատունը շարունակում է լռել եւ, Ռոման Զաքիյանի խոսքով, նույնիսկ լրագրողներին չի պատասխանում:

Ռոման Զաքիյանի հաղորդմամբ, երեխան պետք է սեպտեմբերի 26-ին Փարիզում լինի, իսկ հոկտեմբերի 3-ին՝ վիրահատվի՝ մի շարք հետազոտություններ անցնելուց հետո: Եթե մինչեւ այդ ժամկետը ընտանիքը Ֆրանսիա մեկնելու թույլտվություն չստանա, Ռոմանը փորձելու է հետ պահանջել ֆրանսիական կլինիկային վճարված գումարը եւ նոր կլինիկա գտնել ՝ այլ եվրոպական երկրում: Միակ խնդիրը ժամանակն է, քանի որ երեխայի տեսողությունը օրեցօր վատանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել