• Latest news

Վենեսուելայի ավելի քան 45 հազար բնակիչներ դենգե տենդով են վարակվել

18 սեպտեմբերի, 2014  13:09

Ընթացիկ տարվա մեկնարկից ի վեր Վենեսուելայում դենգե տենդով վարակվածների թիվն առնվազն 45 հազար է կազմում:  Իսկ ահա նմանատիպ ախտանշաններ դրսեւորող մեկ այլ՝ չիկունգունյա անվամբ հայտնի վիրուսով վարակման դեպքերը 400-ի են հասնում: Այս մասին լրագրողներին երկրի առողջապահության նախարար Նանսի Պերեսն է հայտնել:

Դենգե տենդը մի շարք այլ անվանումներով է հայտնի՝ ոսկեջարդ, հոդային, հնգօրյա, յոթնօրյա, ընձուղտի տենդ եւ նույնիսկ արմավային հիվանդություն: Այն վիրուսային ծագում ունի եւ կոնկրետ տեսակի մոծակների միջոցով է տարածվում: Հիվանդության ախտանշաններից են բարձր՝ մինչեւ 40 աստիճան ջերմությունը, հոդային, ոսկրային եւ մկանային ցավերը, ախորժակի բացակայությունը, ուժասպառությունը, սրտխառնոցը եւ գլխապտույտը:

Ինչպես եւ դենգեի պարագայում, չիկունգունյա տենդը եւս, բացի նրանից, որ նմանատիպ ախտանշաններ դրսեւորելու հատկություն ունի, մոծակների միջոցով է տարածվում եւ նույնպիսի պրոֆիլակտիկ միջոցառումներ պահանջում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այն հատկապես տարեց մարդկանց համար է վտանգավոր:

Առողջապահության նախարարը տեղական ինքնակառավարման մարմիններին դենգեի եւ չիկունգունյայի դեմ պայքարն ակտիվացնելու կոչ է արել: Խոսքը, մասնավորապես, մոծակների խայթոցից պաշպանող ցանցերի կիրառման եւ կանոնավոր ծխահարման տեսքով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկմանը միտված քարոզարշավի իրականացմանն է վերաբերում: Վիրուսների տարածման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը բնակելի տների մոտակայքում ջրով լի տարաների բացակալության ապահովումն է, որպեսզի մոծակները տվյալ տեղանքում բազմանալու հնարավորությունից զրկվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել