• Latest news

Կենդանի սալմոնելայով մշակված պատվաստանյութն առավել արդյունավե՞տ է գործում

22 սեպտեմբերի, 2014  11:33

Սալմոնելա անունը կրող մանրէն Միացյալ Նահանգներում տարեկան մեկ միլիոն հիվանդության, 19 հազար հոսպիտալիզացիայի եւ 380 մահվան դեպքերի պատճառ է հանդիսանում: Հիվանդությունների դեմ կիրառվող պատվաստանյութերը, մեծ ի մասամբ, մանրէի մահացած հատվածներով են մշակվում, սակայն, ինչպես Քեմբրիջի համալսարանականների նախաձեռնությամբ վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, սալմոնելայի կենդանի, բայց թույլ բջիջներ պարունակող վակցինացիոն միջոցներն առավել բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում, հաղորդում է Medical Daily-ն:

Պարզելու համար, թե պատվաստանյութի մշակման որ տեխնոլոգիան է առավել արդյունավետ, գիտնականները մանրէի տեղաշարժի հետագծելիությունը վեր հանող համակարգ են կիրառել: «Մենք հատուկ նշիչներ էինք տեղադրել մանրէների վրա, որպեսզի տեսնենք, թե մարմնի որ հատվածներում են դրանք հավաքվում եւ ինչպես են իմունային համակարգի դեմ պայքարը մղում», - մեկնաբանել է կրթօջախի անասնաբուժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ, հետազոտության հեղինակ դոկտոր Պիետրո Մաստրոենին: Վերը նկարագրված տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականները նաեւ պատվաստանյութերի՝ սալմոնելա մանրէի դեմ պայքարի մեխանիզմները պարզելու հնարավորություն են ստացել:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ կենդանի սալմոնելա պարունակող պատվաստանյութերը լավագույն պաշտպանությունն են ապահովում՝ մանրէի հրահրմամբ առաջացող ինֆեկցիաներից: «Կենդանի պատվաստանյութերը հրաշալի արձագանք են ապահովում, քանի որ կարող են թե մանրէի աճի սահմանափակման, եւ թե դրա ոչնչացման հանգեցնել, ինչն էլ ինֆեկցիայի լիարժեք վերացման է բերում», - մեկնաբանել է հետազոտության առաջին հեղինակ դոկտոր Քրիս Քովարդը: Իսկ ահա Սալմոնելայի մահացած հատվածներ պարունակող պատվաստանյութերը, որոնք օրգանիզմում արտադրվող հակամարմինների մակարդակի աճի խթանման հրաշալի միջոց են հանդիսանում, չեն կարող վարակված օրգաններում մանրէների աճի եւ ինֆեկցիայի՝ դեպի մարմնի այլ հատվածները տարածման լիարժեք կանխարգելում ապահովել: 

Սալմոնելան, որպես կանոն, վարակված սննդի կամ ջրի հետ միասին, մարդու աղիքային համակարգ է անցնում: Այդուհանդերձ, օրգանիզմում հիշյալ մանրէն պարունակող բոլոր մարդկանց մոտ չէ, որ հիվանդության ախտանշաններ են դրսեւորվում: Սակայն եթե բախտավորների շարքին չեք դասվում, 72 ժամվա ընթացքում փորլուծություն, բարձր ջերմություն եւ սուր ցավեր կարող են ի հայտ գալ:

Այդուհանդերձ, դոկտոր Մաստրոինիի մեկնաբանմամբ, թույլ իմունային համակարգ ունեցող, մասնավորապես՝ հեմոֆիլային ինֆեկցիայի ենթարկված մարդկանց պարագայում չափազանց վտանգավոր է կենդանի հիմք ունեցող պատվաստանյութի ներարկում իրականացնել, քանի որ թույլ բջիջները նման դեպքերում անհրաժեշտ ուժ ձեռք բերելու եւ հակառակ ազդեցությունը ապահովելու սպառնալիք են պարունակում: 

Գիտնականները նաեւ համոզմունք ունեն, որ հետազոտության արդյունքները կարող են նաեւ մի շարք այլ մարդու եւ ընտանի կենդանիների պաթոգենների վրա տարածվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է