• Latest news

Անհասների ռետինոպաթիայի ծրագիրը Հայաստանում՝ հսկայական հաջողություն սահմանափակ միջոցների պայմաններում

22 սեպտեմբերի, 2014  20:16

Անհասների ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ երեւանյան հիվանդանոցներում սկրինինգային ծրագրի ներդրմամբ։ Այս մասին Երեւանում ընթացող 13–րդ միջազգային ակնաբուժական համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեստեզիոլոգ եւ ռեանիմատոլոգ Հրանտ Կալանտերյանը։

Ըստ նրա՝ 2012-2013 թվականներին Հայաստանում ներդրվել է հակաանգիոգեն «Ավաստին» դեղամիջոցով բուժումը։ Նույն ժամանակահատվածում իր մանկական ակնաբուժական ծրագիրն է սկսել Հայկական ակնաբուժության նախագիծը՝ երեւանյան բուժհիմնարկներին տրամադրելով ժամանակակից սարքավորումներ։

Ձեռնարկած քայլերի տրամաբանական ավարտը եղավ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր առավոտյան արտերկրի հայտնի մասնագետների ներկայությամբ։ Կալանտերյանը նշեց, որ նոր կենտրոնը արդեն  հավակնում է ռեգիոնալ կառույցի կոչմանը։

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետը խոստովանեց, որ երբ 2008 թվականին ակնաբույժները նրան առաջարկեցին ներդնել այս ծրագիրը եւ աջակցություն խնդրեցին, նա խոստացավ աջակցել՝ չհավատալով սակայն, որ ծրագիրը իրականություն կդառնա։ Այդ անհավատության հիմնական պատճառը միջոցների սղությունն էր, սակայն այսօր Կալանտերյանը ստիպված էր արձանագրել, որ կար մեծ ցանկություն, մասնագիտական թիմ, իսկ սահմանափակ միջոցները այնքան մտածված կերպով էին ծախսվում, որ ծրագիրը հաջողությամբ է պսակվել։

Անհասների ռետինոպաթիայի ծրագրի համակարգող Ռուզաննա Հարությունյանը մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրեց։ Մասնավորապես, նրա խոսքով, զարգացած երկրներում 10 մլն բնակչությանը 450 ռետինոպաթիայի պատճառով կուրացած մարդ է բաժին ընկնում։ Վերջին տարիներին անհասների ռետինոպաթիան ըստ տեսողական օրգանի մանկական հաշմանդամության հիմնական պատճառն է համարվում։ 100 000 անհաս երեխաներից 15-20–ի մոտ ռետինոպաթիա է լինում։

Ռ. Հարությունյանի ներկայացրած տվյալների համաձայն, 2010-2012 թվականներին Երեւանի բոլոր հիվանդանոցներում զննում է անցել 826 անհաս երեխա, 21012-2014 – 1058. Չորս տարվա ընթացքում շատ ցածր քաշով նորածինների թիվը 459 է եղել, նրանցից 30–ը բուժում են ստացել «Ավաստին» դեղամիջոցով, 70 ենթարկվել են լազերային կոագուլյացիայի, իսկ 6–ը անցել են բուժման երրորդ փուլը՝ խոռոչային վիրահատություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել