• Latest news

Շվեյցարացի բուժաշխատողին հայրենիք են տեղափոխել. նրան էբոլայով վարակված երեխա է կծել

23 սեպտեմբերի, 2014  09:41

Աֆրիկայում մասնագիտական գործունեություն ծավալող բուժաշխատողներից մեկին Շվեյցարիա են տեղափոխել. Սիերա-Լեոնեում նրան Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված երեխա է կծել: Տեղեկությունը, երկրի առողջապահության նախարարությանը վկայակոչելով, Associated Press  գործակալությունն է տարածել:

Տղամարդը, որի անունը չի հաղորդվում, գերատեսչության ներկայացուցիչների հաղորդմամբ, Սիերա-Լեոնեում գործող միջազգային կազմակերպություններից մեկի աշխատակիցն է հանդիսանում: Համաձայն ճշտված տեղեկությունների, մահացու վտանգավոր վիրուսով վարակված երեխան սեպտեմբերի 20-ին է նրան կծել: Նախազգուշական նկատառումներով Շվեյցարիայի իշխանությունները բուժաշխատողին առնվազն երեք շաբաթով Ժնեւի համալսարանին կից գործող բուժհաստատության խնամքին հանձնելու որոշում են կայացրել:

Շվեյցարացուն մի շարք հետազոտություններ են սպասվում՝ պարզելու համար, թե արդյոք վարակվել է մահացու վտանգավոր վիրուսով: Այդուհանդերձ, առողջապահության նախարարությունը ներկայացնող փորձագետների համոզմամբ, դժվար թե արդյունքները դրական լինեն, քանի որ բուժաշխատողը միջադեպի ընթացքում անհատական պաշտպանության միջոցներ է կրել:

Էբոլա հեմոռագիկ տենդի ընթացիկ համաճարակը 2014թ.-ի փետրվար ամսից՝ Գվինեայում է սկիզբ առել եւ կարճ ժամանակ անց հարեւան երկրներ՝ Սիերա-Լեոնե, Լիբերիա եւ Նիգերիա տարածվել: Օգոստոս ամսվա վերջին պարզ էր դարձել, որ մահացու վտանգավոր հիվանդությունը նաեւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն եւ Սենեգալ է հասել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացված վերջին տվյալների համաձայն, հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2803 է կազմում, վարակման դեպքերինը՝ 5843: Կազմակերպությունից նշել են, որ վիրուսի դեմ պայքարը 1 մլրդ ԱՄՆ դոլար է պահանջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել