• Latest news

Գիտնականներն ստուգել են տագնապայնության եւ դեպրեսիայի ժամանակ քաղցկեղի վտանգի բարձրացման տեսության հավաստիությունը

7 օգոստոսի, 2023  13:28

Համարվում է, որ դեպրեսիան եւ տագնապայնությունը բարձրացնում են քաղցկեցի առաջացման հավանականությունը։ Բազմաթիվ հետազոտությունների, որոնք իրականացվել են Նիդեռլանդներում, Մեծ Բրրիտանիայում, Նորվեգիայում եւ Կանադայում, արդյունքների ուսումնասիրման արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ դեպրեսիան եւ տագնապայնությունը կապված չեն բնակչության այդ տեսակի շրջանում քաղցկեղի տեսակների առաջացման բարձր ռիսկի հետ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Cancer օնլայն պարբերականում՝ Ամերիկյան օնկոլոգիական ընկերության գրախոսվող ամսագրում։

Փորձագետների կարծիքով՝ դեպրեսիան եւ տագնապը կարող են բարձրացնել քաղցկեղի առաջացման վտանգը՝ ազդելով մարդու վարքի վրա առողջության հանդեպ կամ կենսաբանական ներգործություն թողնելով օրգանիզմի վրա, նպաստելով քաղցկեղի առաջացմանը։ Որոշ հետազոտություններ հաստատում են կապի առկայությունը դեպրեսիայի, տագնապի եւ քաղցկեղով հիվանդացության միջեւ, այն դեպքում, երբ այլ հետազոտություններ որեւէ կապ չեն հայտնաբերել։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետազոտող Լոնեկե վան Թույլը Գրոնինգենի համալսարանի Բժշկական կենտրոնից եւ նրա գործընկերները ուսումնասիրել են «Հոգեսոցիալական գործոնները եւ քաղցկեղով հիվանդացությունը» միջազգային կոնսորցիումի տվյալները, որը ներառում է հետազոտությունների 18 խմբերի մասին տեղեկություն, որոնց մասնակցել է ավելի քան 300 հազար չափահաս պացիենտ Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Կանադայից։

Հետազոտողների խումբը կապեր չի հայտնաբերել դեպրեսիայի կամ տագնապի եւ կաթնագեղձի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների, հաստ աղիի քաղցկեղի եւ ալկոհոլի չարաշահման հետ կապված, քաղցկեղի միջեւ դիտարկումների 26 տարիների ընթացքում։

Ընդ որում՝ դեպրեսիայի կամ տագնապի առկայությունը կապված է եղել թոքերի քաղցկեղի եւ ծխելու պատճառով առաջացող քաղցկեղի հետ 6 տոկոսով, բայց այդ ռիսկը էապես նվազել է քաղցկեղի առաջացման ռիսկի այլ գործոնների ճշտումից հետո, ներառյալ ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ մարմնի զանգվածի ինդեքսը։

Այսպիսով, կատարված ուսումնասիրությունը հաստատում է ծխելու եւ անառողջ ապրելակերպի այլ դրսեւորումների դեմ պայքարի կարեւորությունը, ներառյալ նրանք, որոնք կարող են առաջանալ դեպրեսիայի եւ տագնապի դեպքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել