• Latest news

Ձնաբուքը նորածինների մոտ ԴՆԹ-ի փոփոխությո՞ւն է հրահրել

30 սեպտեմբերի, 2014  18:39

Հետազոտությամբ պարզվել է, որ 1998թ.-ին Կանադայում տեղի ունեցած Մեծ մերկասառույցի ընթացքում հղի կանանց՝ առանց էլեկտրականության անցկացրած օրերի թվի եւ հետագայում լույս աշխարհ եկած երեխաների էպիգենետիկ ժառանգության միջեւ անմիջական կապ է գործում: Խոսքը 1998-1999թթ.-ին ծնված երեխաների մասին է, որոնց ԴՆԹ-ն ձնաբքի ինքնատիպ «ստորագրությունն» է կրում: Թեմայի շուրջ իրականացված հետազոտության արդյունքները PLoS One ամսագրում են հրապարակվել, իսկ ամփոփ նկարագիրը կարելի է Դուգլասի հոգեկան առողջության ինստիտուտի կողմից թողարկված մամուլի հաղորդագրության մեջ գտնել:

Ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած ձնաբուքն ու դրա հետեւանքով ի հայտ եկած մերկասառույցը Կանադայի ավելի քան 3 մլն բնակիչների (գլխավորապես՝ քվեբեկցիների) առանց էլեկտրականության եւ ճանապարհային հաղորդակցության էին թողել: Օգտվելով առիթից, ՄաքԳիլի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները փորձել են սթրեսի՝ հղի կանանց, ինչպես նաեւ ավելի ուշ լույս աշխարհ եկած երեխաների (հիմա արդեն՝ դեռահասների). ֆիզիկական եւ հոգեկան առողջության նկատմամբ ազդեցությունը պարզել: Գիտնականները, մասնավորապես, 150 ընտանիքների կյանքի ճանապարհն են ուսումնասիրել:

Բնական աղետից հետո՝ 13 տարի անց երեխաներից 36-ի Т-լիմֆոցիտներում ԴՆԹ-ի մեթիլավորման գործառույթի ինքնատիպ փոփոխություններ են բավահայտվել: Հատկանշական է այն, որ նրանց մոտ մեթիլավորման մակարդակն անմիջականորեն առանց էլեկտրականության անցկացրած օրերի քանակից է կախված: Այսինքն՝ երեխաների էպիգենոմը ոչ թե մոր հոգեկան ապրումների արդյունքում, այլ՝ սթրեսի օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ է փոխվել:

Իմունային համակարգի եւ շաքարի նյութափոխանակության հետ կապված գեների փոխարկումները «ձնաբքի երեխաների» մոտ ասթմայի, շաքարախտի եւ հավելյալ քաշի առաջացման ռիսկի աճ կարող են խթանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է