• Latest news

ՀՀԱ նախագահ. հոգեբուժական հաստատություններում ստուգումները պետք է ըստ օրենքի իրականացվեն

1 հոկտեմբերի, 2014  15:59

Ստուգումները հոգեբուժական հաստատություններում պետք է ըստ ստուգումների մասին օրենքի իրականացվեն: Այս մասին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանն է հայտարարությամբ հանդես եկել:

«Որեւէ կազմակերպություն օրենքից վեր չի, եւ եթե ստուգումներ են կատարվում հոգեբուժական հաստատություններում, ապա պետք է պահպանվեն հոգեբուժական օգնության մասին օրենքը, Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները: Մարդու կամքին հակառակ նրա մասին տեղեկատվություն չպետք է տրամադրվի», - նշել է Արմեն Սողոյանը:

Նրա հաղորդմամբ, ստուգումների ընթացքում հաստատություններից հաճախ պահանջում են տեղեկատվություն, որի տալու իրավունքը տվյալ կազմակերպությունը չունի: Դա հոգեբուժարանի աշխատակիցներին անհարմար դրության մեջ է դնում. մի կողմից, եթե պահանջված բոլոր նյութերը չտրամադրեն ստուգողներին, կարող են խնդիրներ առաջանալ, բայց մյուս կողմից էլ, կոնֆիդենցիալ նյութեր գոյություն ունեն, որոնք հոգեբուժարանների աշխատակիցներն այլ անձանց տրամադրելու իրավունք չունեն:

«Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ցանկացած ստուգող կազմակերպություն պետք է աշխատի իր իրավունքների շրջանակներում: Մենք չենք կարող խախտել որեւէ օրենք, եւ բոլորի հետ հարաբերվելու ենք միայն օրենքի շրջանակներում», - հայտարարել է Արմեն Սողոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել