• Latest news

Զվարճալի դեպքեր՝ ուրոլոգի պրակտիկայից

2 հոկտեմբերի, 2014  22:33

Ուրոլոգի օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ը ընթերցողներին մի քանի զվարճալի դրվագ է ներկայացնում՝ ոլորտի մասնագետ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի պրակտիկայից.

«Ո՞ր կանալը»

Բուժքույրերից մեկին՝ միջին տարիքի մի կնոջ, տղամարդ-հիվանդին կաթետեր միացնելու հանձնարարություն էր տրվել: Քիչ անց նրա եւ բժշկի միջեւ հետեւյալ երկխոսությունն էր տեղի ունեցել.

- Բժիշկ, իսկ կաթետերը որտե՞ղ միացնեմ:

- Ինչպե՞ս թե՝ որտեղ: Կանալին:

- Այո, բայց ո՞ր մեկին:

- Ի՞նչ է նշանակում՝ որ մեկին, - զարմացել էր բժիշկը: 

- Դե, տղամարդիկ երկուսն ունեն: Մեկը՝ մեզի համար, մյուսը՝ սպերմայի, - համոզված բացատրել էր բուժքույրը:

Բժիշկը ստիպված էր բացատրել, որ ընդամենը մեկ կանալ գոյություն ունի…

«Կնոջս էլ ստուգեք, խնդրում եմ»

Մի անգամ բժշկի մոտ ամուսնական զույգ էր եկել՝ ամուսինը շագանակագեղձի ցավերից էր բողոքում: Ուշադիր լսելուց եւ բոլոր անհրաժեշտ ստուգումներից հետո բժիշկը նշանակումներ էր արել: Եվ ահա, արդեն պատրաստվում էին դուրս գալ, երբ ամուսինը հանկարծակի շրջվել էր ու հարցրել.

- Բժիշկ ջան, որ խնդրեմ՝ կնոջս շագանակագեղձն էլ կստուգե՞ք:

«Ինչպե՞ս են սպերմոգրամա հանձնում»

Ռաֆֆի Ջանեցյանը հիվանդներից մեկին սպերմոգրամայի էր ուղարկել: Որոշ ժամանակ անց լաբորատորիայի աշխատակիցները զանգահարեցին.

- Ըըը, բժիշկ, հիվանդը չգիտի՝ ինչպես են սպերմոգրամա հանձնում, մենք էլ մտածում ենք՝ ինչպես բացատրել, որ կոպիտ չհնչի…

Խոսափողը 30-ամյա երիտասարդին էին փոխանցել: Բժիշկը հետաքրքրվել էր, թե իրո՞ք չգիտի՝ ինչ պետք է անել: Հասկանալով, որ՝ ոչ, սկսել էր բացատրել…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել