• Latest news

Բուսական սպիտակուցը կանանց օգնում է պահպանել առողջությունը ծեր տարիքում

18 հունվարի, 2024  10:35

Բուսական սպիտակուցներով հարուստ սննդակարգն օգնում է նվազեցնել տարիքային քրոնիկ հիվանդությունների ռիսկը կանանց մոտ: Հետազոտությունը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 48 հազար բուժքույրերի տվյալները, որոնք հայտնել են իրենց սննդակարգի մասին: Նրանց բժշկական քարտերին հետևել են 1984-ից մինչև 2016 թվականը: Նրանց մոտ, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ավելի շատ սպիտակուցներ այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, հացը, լոբազգիները, գետնանուշի կարագը և մակարոնեղենը, տարիքի հետ ավելի քիչ քրոնիկ հիվանդություններ են զարգացել: Նրանք նաև ավելի անկախ են եղել առօրյա կյանքում. կարողացել են հոգ տանել իրենց մասին, գնումներ կատարել և ճանապարհորդել։

Նրանք, ովքեր ավելի շատ կենդանական սպիտակուց են ստացել տավարի մսից, հավի մսից, կաթից, ձկից, ծովամթերքից և պանրից, 6%-ով ավելի հաճախ են  տառապել  առողջության վատթարացումից: Ցանկացած սպիտակուցի բավարար օգտագործումը կապված է եղել լավագույն  ֆիզիկական ֆունկցիայի հետ: Բայց բուսական աղբյուրները լրացուցիչ առավելություններ են տվել․ «վատ» խոլեստերինի, արյան ճնշման ավելի ցածր մակարդակ և լավագույն զգայունություն  ինսուլինի հանդեպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել