• Latest news

Տղամարդը 20 տարի ապրել է ասեղն ուղեղում, որն ի վերջո վնասել է ուղեղի անոթը. Daily Mail

19 փետրվարի, 2024  16:09

Չինացի տղամարդը դիմել է բժիշկներին հիշողության հետ կապված խնդիրների պատճառով։ Նրա ախտանշանները, պարզվում է, կապված էին ասեղի հետ  գլխուղեղի զարկերակում, որն այնտեղ էր հայտնվել ասեղնաբուժության ժամանակ։ Տղամարդը այդպես ապրել է 20 տարի, տեղեկացրել է Daily Mail-ը։

74-ամյա պացիենտը Սիչուան նահանգից դիմել էր բժիշկներին հիշողության հետ կապված խնդիրների պատճառով։ Բժիշկները հայտնաբերել են, որ նրա գլխուղեղի զարկերակում մի շատ փոքր ասեղ է մնացել։ Այն առաջ է բերել արնահոսություն (կեղծ անեւրիզմ), որն էլ դարձել է ախտանշանների պատճառը։ Տղամարդու հարազատները հիշել են, որ 20 տարի առաջ նա ասեղնաբուժություն է ստացել միգրենի դեմ։ Բժիշկները կարծում են, որ հենց այդ ժամանակ էլ ասեղը կարող էր հայտնվել աչքի հետեւում գտնվող զարկերակում։

Ասեղը հեռացնելու համար բժիշկները բացել են պացիենտի գանգի մի մասը։ Այն հանելու համար վիրաբուժական մանրադիտակ էր պետք։ Ասեղից վնասված անոթը փակել են փոքր մետաղական սեղմիչի օգնությամբ։ Վիրահատությունից տասն օր անց տղամարդու թոքերի արհեստական շնչառության սարքն անջատել են, նա սկսել է ապաքինվել։ Սակայն ընդհանուր անզգայացման ժամանակ առաջացած բարդության պատճառով պացիենտի մոտ առաջացել է թոքերի մահացու վարակ, եւ նա վիրահատությունից հետո ապրել է ընդամենը երեք շաբաթ։

Բժիշկների կարծիքով՝ դա ասեղնաբուժության ասեղի հետեւանքով առաջացած կեղծ անեւրիզմի բժշկական գրականության մեջ նկարագրված առաջին դեպքն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել