• Latest news

Գիտակցված վիճակն օգնում է աշխատավայրում խուսափել սթրեսից եւ տագնապից. PLOS One

26 փետրվարի, 2024  20:25

Նոթինգհեմի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ գիտակցվածությունը կարող է պաշտպանել մարդուն սթրեսից եւ տագնապից աշխատավայրում։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։

Գիտակցվածությունը գիտակցության այն վիճակն է, երբ մարդը կենտրոնանում է ընթացիկ պահի վրա՝ փորձելով տեղի ունեցողին վերաբերվել հանգիստ եւ անկողմնակալ։

Գիտնականների եզրահանգումները հիմնվում են տարբեր ընկերությունների թվային ոլորտում զբաղված 142 աշխատակիցների հարցման արդյունքների վրա։ Հետազոտության ընթացքում մասնակիցները պատասխանել են այն հարցերին, թե ինչ խնդիրներ եւ աշխատանքային գործունեության ասպեկտներ են սթրեսի մատնում նրանց, գերլարում, տագնապ, վախ առաջացնում մի ինչ-որ կարեւոր բան բաց թողնելու հետ կապված։ Հարցվողներին նաեւ խնդրել են գնահատել, թե ինչպես են նման իրավիճակներն անդրադառնում նրանց առողջության վրա։

Հարցազրույցները ցույց են տվել, որ ամենից հազվադեպ իրենց աշխատավայրում բացասական կողմնակի ազդեցությունների բախվել են նրանք, ովքեր կարող են կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա։ Պարզվել է նաեւ, որ այդ վիճակներից կարող է պաշտպանել տեխնոլոգիաներին վստահ տիրապետելը, որոնք օգտագործվում են աշխատավայրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է