• Latest news

ARU. Փսիխոպատիան կանանց մոտ ավելի տարածված է, քան սովորաբար ենթադրվում է

28 փետրվարի, 2024  17:25

Անգլիա Ռասկինի համալսարանի գիտնականները պարզել են, որ փսիխոպատիան կարող է ավելի տարածված լինել կանանց մոտ, քան նախկինում ենթադրվում էր: Դժվար է բացահայտել կին փսիխոպատներին՝ նրանց մանիպուլյատիվ հակումների և իրենց մասին լավ տպավորություն ստեղծելու զարգացած ունակության պատճառով: Հետազոտության արդյունքները հրապարակված են Anglia Ruskin University (ARU) կայքում։

Ժամանակակից գիտական ապացույցները ցույց են տալիս, որ տղամարդ փսիխոպատներն ավելի շատ են, քան կանայք: Այս հոգեախտաբանական համախտանիշով տառապող տղամարդկանց և կանանց մոտավոր հարաբերակցությունը 6:1 է: Այնուամենայնիվ, կորպորատիվ փսիխոպատիայի փորձագետ դոկտոր Քլայվ Բոդին Անգլիա Ռասկինի համալսարանից ասում է, որ կին փսիխոպատների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Հայտնի է, որ փսիխոպատիան դրսևորվում է որպես բնավորության գծերի համակցություն, ինչպիսիք են անզգայությունը, կարեկցելու ունակության նվազումը, անկեղծորեն ապաշխարելու անկարողությունը, խաբեությունը և եսակենտրոնությունը: Ըստ հետազոտողի՝ որակների այս շարքը ցուցիչ է միայն արական սեռի փսիխոպատների նկատմամբ։

Դոկտոր Բոդդիի հետազոտության համաձայն, փսիխոպատիայի հակասոցիալական վարքային բնութագրերը բացառելը և դրա հիմնական տարրերի վրա կենտրոնանալը ենթադրում է, որ տղամարդ և կին փսիխոպատիայի իրական դեպքերի հարաբերակցությունը կարող է լինել մոտավորապես 1,2:1: Սա նշանակում է, որ կին փսիխոպատների թիվը կարող է հինգ անգամ ավելի շատ լինել, քան նախկինում ենթադրվում էր:

Նշվում է, որ կին փսիխոպատներն ավելի մանիպուլյատիվ են, նրանք մասին լավ տպավորություն ստեղծելու զարգացած կարողություն ունեն։ Նրանք նաև տղամարդկանցից ավելի հաճախ են օգտագործում ֆլիրտ և սադրիչ սեռական վարքագիծ սոցիալական և ֆինանսական առավելություններ ստանալու համար: Նաև այս խանգարումն ունեցող կանայք ավելի քիչ հավանական է, որ ներգրավվեն բաց կոնֆլիկտների մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժի կիրառում: Սա թույլ է տալիս թաքցնել փսիխոպատիայի առկայությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել