• Latest news

Գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա վիրաբույժների նյարդային լարվածության մոնիթորինգի համար. The Guardian

4 մարտի, 2024  18:13

Լոնդոնի Համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականները ստեղծել են այն համակարգի նախատիպը, որը կարող է հետեւել բարդ վիրահատություններ կատարող վիրաբույժների մտավոր վիճակին։ Այն կարող է հայտնաբերել գերհոգնածության նշանները, որի պատճառով մասնագետը կարող է սխալ թույլ տալ կենսականորեն կարեւոր միջամտության ժամանակ, տեղեկացրել է The Guardian թերթը։

Տեխնոլոգիան օգտագործում է մերձավոր ինֆրակարմիր դիապազոնի ֆունկցիոնալ սպեկտրոսկոպիան (fNIRS)՝ ուղեղում արյան մեջ թթվածնի մակարդակի փոփոխությունների չափման ոչ ինվազիվ մեթոդ։ Դա նեյրոնային ակտիվության հիմնական ցուցիչն է։ Դրա կիրառման համար բավական է գլխին դնել հատուկ սաղավարտ՝ էլեկտրոդներով։

Ներկայում գիտնականները ստուգում են համակարգը, որպեսզի բարձրացնեն արդյունավետությունը կոգնիտիվ ծանրաբեռնվածությունների պարզման ժամանակ՝ fNIRS-ի օգնությամբ, որը կմատնանշի բժշկի աշխատանքի արդյունավետության նվազման մասին։

Հետազոտողները նաեւ ուսումնասիրում են ուղեղի ոչ ինվազիվ տրասնկրանիալ խթանման հնարավորությունը մշտական հոսանքով՝ բարձրացնելու համար բժիշկների արտադրողականությունը։

Մեթոդը ենթադրում է գլխուղեղի մաշկում թույլ էլեկտրական հոսանքի անցկացում երկու էլեկտրոդների միջեւ։ Նախորդ փորձերը ցույց են տվել, որ ստաժոր վիրաբույժները ավելի լավ են կարեր դնում նման ազդեցություն ստանալու դեպքում, ինչպես նաեւ ավելի արագ են հղկում իրենց հմտությունները։ Սակայն միջոցը ազդեցություն չի գործել նրանց ավելի փորձառու գործընկերների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել