• Latest news

Երեւանում ջրծաղիկից երեխա է մահացել

11 մարտի, 2024  14:00

Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։

«Այսօր,  ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով  բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ  Տ...Ն ծնված 2015թ.)  մոտ  արձանագրվել է  կենսաբանական մահ:

Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից  մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ:

2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»

ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն  այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարակ մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է:  Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:

Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը  մտնելու են նաև  ձեր բակերը:

Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել