• Latest news

Օրական քանի՞ քայլ պետք է կատարեն ճարպակալմամբ տառապող մարդիկ

8 ապրիլի, 2024  10:47

ԱՄՆ 5 մեծահասակ բնակչից 2-ը տառապում է ճարպակալմամբ, եւ ժամանակի ընթացքում այդ հիվանդության հաճախակիությունն ավելանում է։ Սակայն հետազոտությունները քանիցս ցույց են տվել, որ ճարպակալումը բարդ հիվանդություն է, իսկ ոմանց մոտ այն ունի գենետիկ բաղադրիչ։

Այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալման բարձր գենետի ռիսկ ունեցող մարդիկ, գուցե, պետք է ավելի շատ զբաղվեն ֆիզիկական վարժություններով, քան նրանք, որոնց մոտ այդ ռիսկն ավելի ցածր է, որպեսզի խուսափեն այդ հիվանդության առաջացումից։ Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում, ուսումնասիրվել են 3 124 մարդկանց ֆիզիկական ակտիվության, ինչպես նաեւ կլինիկական եւ գենետիկական տվյալները։ Գիտնականներն ուսումնասիրել են կապը ճարպակալման առաջացման ռիսկի եւ այն բանի միջեւ, թե որքան ֆիզիկական ակտիվություն է անհրաժեշտ մարդուն, որպեսզի իջեցնի այդ հիվանդության առաջացման հավանականությունը։

Հետազոտության մասնակիցները օրական մոտ 8 236 քայլ են կատարել 5,4 տարվա ընթացքում, արդյունքում՝ պարզվել է, որ ճարպակալման ցուցանիշներն ավելացել են՝ 13 տոկոսից հասնելով 43-ի ամենացածր եւ ամենաբարձր ռիսկի խմբերում։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ գենետիկ ռիսկ ունեցող մարդիկ պետք է ավելացնեն քայլերի քանակը, որպեսզի իջեցնեն այդ հիվանդության առաջացման վտանգը։

Քայլերի քանակը տատանվել է՝ կախված մարմնի զանգվածի ելակետային ինդեքսից՝ գործիք, որը գնահատում է, թե արդյոք համապատասխանում է մարդու քաշը նորմին՝ նկատի ունենալով նրա հասակը, եւ հաշվարկային ռիսկը։ Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը գտնվել է 75 պրոցենտիլի սահմաններում, պետք է օրական միջինը 2 280 քայլով ավելի կատարեն՝ ընդհանուր առմամբ 11 020 քայլ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել