• Latest news

Ոսկրածուծում կան նեյրոնային շղթաներ շարժումների ուսուցանման համար. Science

12 ապրիլի, 2024  18:31

Բելգիայի եւ Ճապոնիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ոսկրածուծն ավելի «խելացի» է, քան կարծում էին։ Պարզվել է, որ մարդու նյարդային համակարգի այդ հատվածը ունի սեփական կառույցներ ուսուցանման եւ տեղեկությունն ադապտացնելու համար՝ անկախ գլխուղեղից։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։

Մասնագետներն ստեղծել են փորձնական սարք, որը թույլ է տալիս ուսումնասիրել ոսկրածուծի հարմարեցումը ուսուցմանն ու հիշողությանը մկների օրինակով։

Թեստերին մասնակցել են փորձամուկ եւ վերահսկիչ մուկ, որի հետեւի թաթերը ներքեւ ազատ կախված են եղել։ Եթե փորձամկան հետեւի թաթը շատ ուժեղ է կախվել ներքեւ, նա ենթարկվել է տհաճ էլեկտրախթանման։  Վերահսկիչ մուկը միաժամանակ ստացել է նման խթանում, բայց որը կապված չի եղել նրա սեփական ոտքերի դիրքի հետ։ 10 րոպեում փորձամուկը հասկացել է, որ ավելի լավ է հետեւի թաթերը որքան հնարավոր է բարձր պահի։ Այդ հիշողությունը պահպանվել է հաջորդ օրը։

Հետագա փորձերի ընթացքում, որոնք կատարվել են տրանսգենային մկների վրա, որոնց ոսկրածուծի նեյրոններն անջատված են եղել, գիտնականները պարզել են, որ շարժողական ուսուցման համար պատասխանատու են ոսկրածուծի վերին հատվածի նեյրոնային շղթաները։ Միաժամանակ, տեղեկությունը հիշելը կախված է այլ նեյրոնային խմբից, որը գտնվում է ոսկրածուծի ստորին հատվածում։

Մասնագետների խոսքով՝ իրենց հայտնագործությունը մարտահրավեր է նետում այն պատկերացմանը, որ շարժողական ուսուցանումը եւ շարժողական հիշողությունը սահմանափակված են գլխուղեղով։ Հետազոտության արդյունքները կօգնեն ստեղծել վերականգնման նոր մեթոդներ ողնաշաչի վնասվածքների դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է