Մայիսի 17-ին և 18-ին Երևանում, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի կունենա Ալերգոլոգիա և իմունոլոգիա Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումը, որը կազմակերպվել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով։
Սիմպոզիումի նպատակն է համախմբել տարբեր լսարանների, այդ թվում՝ ալերգոլոգներ, իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վարակաբաններ, մաշկաբաններ, թոքաբաններ, անեսթեզիոլոգներ, ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության մասնագետներ:
Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սիմպոզիումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեն միանալու կամ անձամբ՝ «Հոլիդեյ Ին» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ Երևանի Հանրապետության հրապարակ, կամ վիրտուալ՝ «Զում» հարթակի միջոցով: Գրանցումը պարտադիր է ինչպես անձամբ, այնպես էլ առցանց մասնակցության համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր