• Latest news

Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian

30 ապրիլի, 2024  08:38

Բրիտանացի գիտնականները առաջընթացի են հասել օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտում։ Նրանք ստեղծել են  իր տեսակի մեջ միակ мՌՆԹ-պատվաստանյութը մելանոմայի դեմ, տեղեկացրել է The Guardian պարբերականը։

Օնկոլոգիական հիվանդությունները նախկինի պես ամենավտանգավորն են եւ զբաղեցնում են մահացության ցուցակի առաջին դիրքերը։ Եվ մելանոման քաղցկեղի այն տարատեսակներից է, որոնք ավելի դժվար են տրվում բուժման։

Նոր պատվաստանյութը, որն ստեղծել են բրիտանացի մասնագետները, հաջողությամբ անցել է թեստավորման երկու առաջին փուլերը։ Այժմ սկսվել է փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են հարյուրավոր պացիենտներ։

Նոր պատվաստանյութի գլխավոր առավելությունը նրա էքսկլյուզիվությունն է. այն պատրաստում են յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես։ Այն նախատեսվում է իմունային համակարգի գործադրման համար, ստիպում է օրգանիզմին ինքնուրույն բացահայտել քաղցկեղային բջիջները։

Հետազոտության համակարգողները նշում են, որ նորույթն ունի լավ պոտենցիալ, կարող է վերջնականապես բուժել քաղցկեղից։ Այդ պատվաստանյութի պատրաստման համար պացիենտից վերցնում են ուռուցքի նմուշը, իսկ հետո սեքվենավորում ԴՆԹ-ն արհեստական բանականության կիրառմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել