• Latest news

50-ամյա տղամարդը հազիվ է մահից փրկվել մեղվի խայթոցից․ նրա մոտ բազմաթիվ օրգանների անբավարարություն է առաջացել

5 մայիսի, 2024  16:50

Բժիշկները պատմել են, թե ինչպես է 50-ամյա սոմալեցի տղամարդը հսկա մեղվի խայթոցից հետո հազիվ փրկվել մահից։

Հսկայական մեղվի խայթոցից գրեթե մեկ շաբաթ անց նրա մոտ զարգացել է բազմաթիվ օրգանների անբավարարություն:

Գյուղի բնակիչը վեց օր սպասել է նախքան հիվանդանոց գնալը՝ բողոքելով շնչառության դժվարությունից և նորմալ միզելու անկարողությունից:

Բժիշկները նրա ամբողջ մարմնի վրա բազմաթիվ կարմիր բծեր են նկատել։

Բժիշկները նաև պարզել են, որ նրա սրտի հաճախությունը, արյան ճնշումը և արյան շաքարի մակարդակը նորմայից բարձր են եղել, իսկ մարմնի ջերմաստիճանը միջինից փոքր-ինչ ցածր:

Արյան անալիզները ցույց են տվել երիկամների և լյարդի ախտահարում, ինչպես նաև պանկրեատիտ:

Բժիշկները ենթադրել են, որ նրա մոտ ալերգիկ ռեակցիա է և նրան ստերոիդներ, հակահիստամիններ և հեղուկի ներերակային ներարկումներ են նշանակել՝ մարմինը խոնավացնելու համար:

Նա նաև անցել է հեմոդիալիզի հինգ կուրս՝ սարք, որը արյունը մաքրում է թափոններից, աղերից ու հեղուկից:

Յոթ օր հետո հիվանդը դուրս է գրվել։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նա իրեն լավ է զգում։

Որպես նախազգուշացում, հրապարակելով նրա օրինակը International Medical Case Reports գիտական ​​ամսագրում, բժիշկները հայտարարել են, որ նման միջադեպերը կարող են նաև ինսուլտի կամ նույնիսկ սրտի կաթվածի պատճառ դառնալ:

Գոյություն ունի վիճակագրություն, ըստ որի, ամեն տարի մինչև 10 բրիտանացի և 60 ամերիկացի է մահանում կրետի կամ մեղվի խայթոցից։

Մահը սովորաբար տեղի է ունենում թույնի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով, ինչը հանգեցնում է անաֆիլաքսիայի՝ բարդություն, որը կարող է մահվան հանգեցնել րոպեների ընթացքում:

Ըստ գնահատականների, միայն խայթոցներից մարդկանց համար մահացու չափաբաժինը 500-ից 1500 խայթոց է կազմում, սակայն անաֆիլակտիկ ռեակցիաները կախված չեն չափաբաժնից:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել