• Latest news

Կարմիր եւ գերմշակված միսը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

7 մայիսի, 2024  14:52

Բրիտանացի սննդաբաններ Դուեյն Մելորի եւ Մեթյու Լամբերտի կարծիքով՝ կարմիր եւ գերմշակված միսը ամենաքաղցկեղածին մթերքների շարքում է։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարբերականը։

Առողջ սննդի գծով փորձագետները նշել են, որ անհնար է խուսափել բոլոր քաղցկեղածիններից։ Բայց քաղցկեղի վտանգը կարելի է էապես նվազեցնել, եթե սննդաբաժնից բացառվեն մսային կիսաֆաբրիկատները եւ դրանցից պատրաստված արտադրատեսակները՝ նրբերշիկ, երշիկ, բեկոն, սալյամի, ապուխտ եւ հոթ-դոգ։ Բանն այն է, որ պահպանման ժամկետն ավելացնելու կամ համը լավացնելու համար միսը ենթարկվում է հատուկ քիմիական մշակման։ Այսպես, նիտրատները (ազոտաթթվի աղերը) այդ սննդի մեջ օրգանիզմում կարող են վերափոխվել N-նիտրոզոքիմիկատի (NOCs)։ Այդ նյութերը հզոր քաղցկեղածիններ են։

«Բարձր դասի քաղցկեղածինների» ցուցակում են նաեւ սթեյքները, բուրգերները եւ ծեծած կարմիր մսից պատրաստված կերակուրները։ Փորձագետների խոսքով՝ կարմիր միսը մեծացնում է հաստ աղիի, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Քաղցկեղի առաջացման հնարավոր ուղիներից մեկը կապված է հեմ (haem) միացության հետ, որը պարունակում է երկաթ եւ մսին մուգ գույն է հաղորդում։ Այնուամենայնիվ,  կարմիր մսից լիովին հրաժարվել պետք չէ։ Բավական է սահմանափակել այն օրական 70 գրամի չափով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է