• Latest news

Բժշկական անեկդոտների կիրակնօրյա ընտրանին

19 հոկտեմբերի, 2014  12:28

NEWS.am Medicine-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում բժշկական անեկդոտների փոքրիկ ընտրանի, որը կբարձրացնի Ձեր տրամադրությունը:

1.

Չափազանց հայտնի մի դերասան որոշում է օր ծերության տեղափոխվել ծերանոց: Երեկոյան գեղեցիկ հագնվելով՝ գնում է ընթրելու եւ նստում մի ծեր կնոջ կողքին.

- Գիտե՞ք, թե իմ անունն ինչ է,- հարցնում է նա:

- Ոչ, ես չգիտեմ, բայց Դուք կարող եք հարցնել հերթապահ բուժքրոջը…

2.

Տղամարդը հենց խաչմերուկում կորցնում է գիտակցությունը: Նրա շուրջ ամբոխ է հավաքվում, իսկ բոլոր ուղղություններով խցանում է առաջանում: Մի կին շտապում է օգնության. ծնկի գալով նրա մոտ՝ թուլացնում է օձիքը: Այդ ընթացքում ամբոխից մի տղամարդ, մի կողմ տանելով նրան, ասում է.

- Ամեն ինչ կարգին է, սիրելիս: Ես առաջին օգնության դասընթաց եմ անցել: Ես կօգնեմ նրան:

Կինը մի կողմ է քաշվում եւ սկսում հանգիստ հետեւել, թե ինչպես է նա շոշափում անգիտակից պառկած տղամարդուն եւ պատրաստվում է արհեստական շնչառություն տալ: Այդ պահին կինը ձեռքը դնում է նրա ուսին եւ ասում.

- Եթե հանկարծ հասնեք «Կանչել բժշկին» բաժնին, ես արդեն այստեղ եմ:

3.

Կինը՝ հոգեբույժի մոտ.

- Գիտեք, իմ ամուսինը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Կարծում է, որ նա՝ այդ ես եմ, իսկ ես՝ ինքը…

- Ձեր ամուսնուն ինձ մոտ բերեք:

- Իսկ ինչո՞ւ բերեմ: Հենց ես եմ ամուսինը…

4.

Դատարանում.

Փաստաբան. Բժիշկ, Դուք դիահերձումից առաջ նրա զարկերակը ստուգեցի՞ք:

Վկա. Ոչ:

Փաստաբան. Իսկ արյան ճնշումը չափեց՞իք:

Վկա. Ոչ:

Փաստաբան. Ստուգեցի՞ք, որ չի շնչում:

Վկա. Ոչ:

Փաստաբան. Այսինքն՝ հիվանդը կարող էր դեռեւս ողջ լինել, դիահերձումը սկսելիս:

Վկա. Ոչ:

Փաստաբան. Ինչո՞ւ եք դրանում այդքան վստահ, բժիշկ:

Վկա. Բանն այն է, որ նրա ուղեղն ինձ առանձին էին բերել:

Փաստաբան. Չնայած դրան, Ձեր հիվանդը կարող էր դեռեւս ո՞ղջ լինել:

Վկա. Բնականաբար: Եվ նա նույնիսկ կարող էր փաստաբան աշխատել:

5.

- Հազո՞ւմ եք:

- Հազում եմ:

- Ծխո՞ւմ եք:

- Ծխում եմ:

- Ի՞նչ եք ծխում:

- «Բելոմոր»:

- Գոնե «Camel»-ի անցնեիք:

- Ինչո՞ւ, բժիշկ: «Բելոմոր»-ից հազն ավելի էժան է:

6.

Հրեայի ատամը ցավում է: Ատամնաբույժը զգուշացնում է.

- Անզգայացմամբ երկու անգամ ավելի թանկ է:

Հրեան համաձայնում է անզգայացմանը եւ չվճարելով՝ փախչում:

Երեկոյան ատամնաբույժը սրճարանում պատմում է գործընկերոջը.

- Տարօրինակ պատմություն է: Այսօր ինձ մոտ հրեա եկավ, անզգայացում խնդրեց, իսկ հետո փախավ:

Մյուս ատամնաբույժն ասում է.

- Դա դեռ ի՞նչ է: Այսօր ինձ մոտ մի հրեա եկավ եւ խնդրեց ատամն առանց անզգայացման հեռացնել:

7.

Բժիշկ - Դե, հայրիկ, ինչպե՞ս եք զգում նոր լսողական սարքով:

Հիվանդ - Շատ լավ, բժիշկ: Ես արդեն երեք անգամ փոխել եմ կտակս:

8.

- Դուք ինձ մոտ կարծես եղել եք,- հիվանդին ասում է բժիշկը:- Հիշեցրեք Ձեր ազգանունը…

- Սեմյենով:

- Պրոստատի՞տ:

- Ոչ, Նիկոլայ:

9.

Հրդեհ հիվանդանոցում: Հրշեջները մարում են այն եւ զեկուցում գլխավոր բժշկին.

- Հրդեհը մարված է: Նկուղում երեք տուժած կա: Երկուսին փրկեցինք, երրորդին չհաջողվեց:

Բժիշկը կորցնում է գիտակցությունը: Անուշադրի սպիրտով ուշքի են բերում:

- Տղեք, նկուղում մեզ մոտ անատոմիկն էր:

10.

Բժշկի սպասասրահում երկու թոշակառուների զրույցը.

- Այս բժիշկներն ագռավի չանչերի նման են գրում: Դեղատոմսից գլուխ հանել հնարավոր չէ:

- Լավ է: Ես իմ դեղատոմսով մի ամբողջ տարի անվճար երթեւեկել եմ տրամվայով, կես տարի թատրոն եմ գնացել, իսկ հիմա գնում եմ կանացի հարցերով միջազգային սիմպոզիումի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել