• Latest news

Երակների լայնացման բուժման նոր մեթոդ՝ Միքայելյանի ինստիտուտում

21 հոկտեմբերի, 2014  12:40

Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում կիրառվում է երակների վարիկոզ լայնացման բուժման նոր՝ քիչ ինվազիվ մեթոդ: Բարեգործական ակցիայի շրջանակում բուժումն իրականացնում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների խումբը:

Երակների լայնացման բուժման ավանդական մեթոդները ենթադրում են վիրահատական միջամտություն կամ հիվանդ երակների հեռացում լազերի օգնությամբ: Սկլերոթերապիան ավելի պարզ ու պակաս տրավմատիկ եղանակ է. հիվանդանոցում պառկելու կարիք չկա, բուժումը մի քանի րոպե է տեւում: Բուժման ընթացքում բժիշկներն ուշադիր հետեւում են հիվանդի երակներին ՈւՁՀ սարքի օգնությամբ:

Ինչպե՞ս է կատարվում սկլերոթերապիան:

Անոթային վիրաբույժներ Ժան-Մարի Գեդեսը, Ժան-Միշել Լեկոկը, Քրիստին Վիդալը, Դոմինիկ Ֆուժըռուզը եւ Ֆիլիպ Կարագուլյանը բուժման ընթացքում զույգերով են աշխատում: Ինչպես NEWS.am Medicine-ին պարզաբանեց Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի սիրտ-անոթային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, երկու բժիշկներ նախապես հետազոտում են հիվանդին եւ ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ որոշում են, թե որ երակներն է հարկավոր բուժել: Նրանք նաեւ փորձարկում են դեղամիջոցը, որպեսզի համոզվեն, որ հիվանդի մոտ ալերգիկ ռեակցիաներ չեն առաջանա:

Հաջորդ օրը բժիշկները դարձյալ հետազոտում են հիվանդի երակները եւ նշում, որտեղ է հարկավոր ներարկում կատարել: Նշագծում եւ փակում են երակների հատվածները, որտեղ դեղամիջոցը չպետք է հայտնվի: Այնուհետեւ՝ ՈւՁՀ–ով երակին հետեւելով ներարկում են կատարում. դեղամիջոցը ներթափանցում է երակի ճիշտ հատվածը եւ փակում այն։

Մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայից ժամանած բժիշկները պատրաստվում են ընդունել նախօրոք գրանցված հիվանդների: Այցը կազմակերպվել է Ֆրանսիայի հայ բժիշկների UMAF (Union Medicale Arménienne de France) միության կողմից:

Տեսանյութում կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ բուժման մասին եւ դիտել, թե ինչպես է այն իրականացվում:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել