• Latest news

Ճապոնիայում մազաթափությունը արհեստական ցողունային բջիջների օգնությամբ կբուժեն

25 նոյեմբերի, 2014  22:36

Ճապոնացի կոսմետոլոգները մտադիր են արհեստական ցողունային բջիջների օգնությամբ մազերի աճեցման լայնածավալ հետազոտական աշխատանքներ մեկնարկել:

Բջիջների մշակման եւ աճեցման՝ Կոբա քաղաքում հիմնադրվելիք կենտրոնը չորս տարի անց կարող է առաջին այցելուներին ընդունել: Բժիշկները հիվանդի գլխի ծոծրակի հատվածից վերցված մաշկի՝ շուրջ 5 մմ երկարությամբ կտորից մազերի աճի համար պատասխանատու բջիջներ կստանան, որոնք էլ այնուհետեւ մազաթափված հատվածներին կներպատվաստվեն: Այդ կերպ գիտնականները մտադիր են ճաղատության դեմ պայքարի սկզբունքորեն նոր եւ արմատական միջոց գտնել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Մինչ այժմ արհեստական ցողունային բջիջների ստեղծման ոլորտում իրականացվող հետազոտությունները միայն գիտական ինստիտուտներն էին հեղինակում: Օրինակ՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին RIKEN ինստիտուտը ներկայացնող գիտնականների եւ Կոբայում գործող առաջատար բժշկության կենտրոնին կից հիվանդանոցի՝ Մասայո Տակահասիի գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով աշխարհում առաջին անգամ աչքի՝ iPS (induced pluripotent stem cells) արհեստական բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներից ստացված ցանցաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն է իրականացվել: Հատկանշական է, որ փոխպատվաստման համար անհրաժեշտ iPS արհեստական ցողունային բջիջները ցանցաթաղանթի տարիքային հիվանդությամբ՝ մակուլոդիստրոֆիայով տառապող 70-ամյա կնոջ մաշկի բջիջներից են ստացվել: Այնուհետեւ էլ դրանք ցանցաթաղանթի ռետինալ պիգմենտային էպիթելի բջիջների են վերածվել՝ վիրահատության ընթացքում փոխպատվաստման համար: Վիրահատությունը մեծ հետաքրքրության էր արժանացել՝ գործարար շրջանակներում, ինչի արդյունքում էլ պլաններ էին կազմվել՝ ճապոնական խոշորագույն կոսմետոլոգիական ընկերություններից մեկին կից բջիջների աճեցման կենտրոնի հիմնադրման վերաբերյալ:

2006թ.-ին Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սինյա Յամանական աշխարհում առաջին անգամ ցողունային բջիջ էր ստացել՝ մարդու մաշկի սովորական բջջից, ինչը հետագայում ինդուկցված պլյուրոպոտենտ (բազմաֆունկցիոնալ) ցողունային բջիջ (iPS) անվամբ պետք է հայտնի դառնար: 2012թ.-ին Յամանական Նոբելյան մրցանակի էր արժանացել: iPS-բջիջների հայտնաբերման պահից ի վեր՝ ութ տարիների ընթացքում գիտնականներին հաջողվել է դրանցից սրտամկանի, աղիքների, ենթաստամոքսային գեղձի, աչքի ցանցաթաղանթի, արյան, մաշկի եւ սպերմայի, ինչպես նաեւ նյարդային բջիջներ եւ կանացի ձվաբջիջներ ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է