• Latest news

Հայաստանն ու Հնդկաստանը կշարունակեն համագործակցությունը ավանդական բժշկության ոլորտում

26 նոյեմբերի, 2014  19:58

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Հնդկաստանում վերջերս ձեւավորված ավանդական բժշկության նախարարության ներկաացուցիչները:

Ողջունելով հյուրերին` Արմեն Մուրադյանը նշեց, որ վեջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցությունն առողջապահական ոլորտում սերտ է:

«Բուժական աշխատանքները եւ մասնավորապես կրթական լավագույն ծրագրերը սերտ համագործակցության հավաստիքն են»,- ասաց Արմեն Մուրադյանը, ում գնահատմամբ այն փաստը, որ Երեւանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալրասանում կրթության ստացած ավելի քան 2500 շրջանավարտներն այժմ հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում վկայում են մեր երկրում որակյալ բժշկական կրթության մասին:

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանն առողջապահական համակարգում որդեգրել է ապացուցողական բժշկության վրա հիմնված զարգացման ճանապարհ, սակայն առկա են հիվանդություններ, որոնց բուժման ընթացքը ենթադրում է ավանդական բժշկական մեթոդների կիրառում:

Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն եւս փաստեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը հաջողությամբ ծրագրեր են իրականացնում առողջապահական տարբեր ոլորտներում:

«Համագործակցության լավագույն օրինակներից է հեռաբժշկության ծրագիրը, որն իրականացման փուլում է եւ նպաստում է Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը»,- նշեց դիվանագետը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաեւ ԵրՊԲՀ ղեկավարությանը Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին Հայաստան հրավիրելու եւ իրենց երկրի փորձը ներկայացնելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության, հնդկական ավանդական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը նշեցին փորձի փոխանակմանը միտված համատեղ հեռանկարային ծրագրերի պատրաստակամության մասին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է