• Latest news

Մաշկային հիվանդություններ. ինչպե՞ս խուսափել ձմեռային սրացումներից

27 նոյեմբերի, 2014  13:58

Ինչպես հայտնի է, ձմռանը շատ հիվանդություններ, որոնց թվում են նաեւ մաշկային հիվանդությունները, սրվում են: Ինչպե՞ս է հնարավոր խուսափել այդ սրացումներից: Այս մասին լրագրողներին մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանն է պատմել:

Ջերմաստիճանային կտրուկ տարբերություն

Ջերմաստիճանային կտրուկ տարբերությունը սթրես է օրգանիզմի համար եւ կարող է իր դերը խաղալ մաշկային հիվանդությունների սրման մեջ: Այդ իսկ պատճառով, մաշկաբանը առաջին հերթին խորհուրդ է տալիս խուսափել ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններից. տաք տնից չարժե միանգամից դուրս գալ, եթե դրսում շատ ցուրտ է; որոշ ժամանակ միջանցքում մնացեք, թույլ տվեք, որ մաշկը ադապտացվի ջերմաստիճանի փոփոխությանը:

Հագուստ

Ոանի որ գրեթե բոլոր մաշկաբանական խնդիրների սրացումները սովորաբար պայմանավորված են ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, մաշկաբանը խորհուրդ է տալիս ձմռանը տաք հագնվել եւ մարմնի բոլոր մասերը պաշտպանել ցրտից:

Ցրտահարություններ

Ցրտահարությունները ձմռանը նույնպես բավական հաճախ են հանդիպում: Դրանցից պաշտպանվելու համար պետք է մի շատ տրամաբանական բան անել՝ ինչպես վերեւում էր նշվել՝ մարմնի բաց մասերը հնարավորինս պաշտպանել ցրտից՝ տաք հագուստի օգնությամբ:

Վիրուսներ

Ձմռանը հաճախ սրվում են նաեւ վիրուսների (օրինակ, հերպեսի) պատճառով առաջացող հիվանդությունները: Բակտերիաների եւ սնկերի պատճառներով առաջացող խնդիրները նույնպես սրվում են: Դրանցից խուսափելու համար ցանկալի է հետեւել առողջությանը, սննդակարգին եւ թույլ չտալ, որ իմունային համակարգը շատ թուլանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել