• Latest news

Սննդակարգ, որ կրկին անգամ կյանքը երկարաձգելու կարողությունն է ապացուցել

4 դեկտեմբերի, 2014  20:19

Մրգերը, բանջարեղենը, լոբին, հատիկավոր սննդատեսակները, ձուկը եվ ձիթապտղի յուղը բջիջների երիտասարդության պահպանմանն են նպաստում:

Պատահական չէ, որ երկրագնդի երկարակյաց բնակիչների մի մասը Միջերկրական ծովի ափին են բնակում: Տեղի կլիմայական պայմանները հակաօքսիդանտներով հարուստ մրգերի, բանջարեղենի, ձիթապտղի, լոբու եւ ձկան առատություն են ապահովում, որոնք կարող են պայքարել սթրեսով եւ աղտոտվածությամբ պայմանավորված ծերացման դեմ: Դրանք նաեւ բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների հրահրմամբ առաջացող բորբոքումների դեմ են շատ լավ ազդում ՝ սկսած սրտային հիվանդություններից մինչեւ քաղցկեղ, հաղորդում է Time-ը:

Վերջերս BMJ ամսագրում հրապարակված նոր աշխատությունը ավելի շատ նյութ է տալիս միջերկրածովյան սննդակարգի եւ երկարակեցության միջեւ առկա կենսաբանական կապի վերաբերյալ: Հետազոտողներն Բուժքույրերի Առողջության Ուսումնասիրման ծրագրում ընդգրկված 4676 կանանց տվյալներն են ուսումնասիրել եւ ներկայումս էլ շարունակում են 1976թ.-ից ԱՄՆ-ում գրանցված ավելի քան 120 000 բուժքույրերի առողջական վիճակին եւ սովորություններին հետեւել: Հարվարդի բժշկական դպրոցը եւ Բրայամի կանացի հոսպիտալը ներկայացնող պրոֆեսոր Իմմակուլատա Դե Վիվոյի գլխավորությամբ գործող գիտնականները միջերկրածովյան սննդակարգին հետեւող կանանց եւ դժվարամարս՝ մսի եւ կաթնամթերքի տեսքով սնունդ օգտագործողների միջեւ որոշ տարբերություններ են հայտնաբերել են: Պարզվում է՝ միջերկրածովյան սննդակարգի հետեւորդները ավելի երկար տելոմերներ՝ բջիջներում առկա քրոմոսոմների ծայրերին գտնվող ԴՆԹ-ի հատվածներ ունեն: Բջջի յուրաքանչյուր տրոհման ժամանակ տելոմերները կարճանում են: Հասուն տարիքում դրանք կիսով չափ կարճ չափերի են հասնում, իսկ արդեն ծեր հասակում էլ՝ մեկ քառորդի: Նախընթաց հետազոտություններն ապացուցել են, որ երկար տելոմերները բնորոշ են երկարակյացներին, իսկ կարճ տելեմեները՝ կարճ ապրողներին:

Նույնիսկ տելոմերների երկարության վրա ազդող արտաքին գործոնների՝ տարիքի, ծխելու սովորության եւ ֆիզիկական ակտիվություն հաշվարկմամբ միջերկրածովյան սննդակարգի եւ տելոմերների երկարության միջեւ կապը ակնհայտ է մնացել:

«Մեր ներդրումն այն է, որ ակնհայտորեն ցույց ենք տալիս մոլեկուլյար, ԴՆԹ-ի մակարդակով առկա կապը՝ Միջերկրածովյան սննդակարգի, երկարակեցության եւ առողջ ապրելակերպի միջեւ: Հատկանշական է նաեւ այն, որ գրանցվող արդյունքը չի կարող սննդակարգի որեւէ կոնկրետ բաղադրիչով պայմանավորվել: Խոսքն ամբողջական փաթեթի մասին է: Մենք չենք գտել որեւէ առանձին բաղադրիչ, որն ապահովում է այդ կապը, թեեւ դիետային հատուկ բաղադրիչներից յուրաքանչյուրը՝ սկսած ձկից, ձիթապտղի յուղից եւ ալկոհոլի չափավոր քանակությունից, ուժեղ հակաօքսիդանտներ են, որոնք կարող են ծերացման հետ կապված օքսիդատիվ վնասմանը հակազդել: Դրանք համազդող արդյունք են ցույց տալիս, ինչը նպաստում է երկարակեցությանը», - նշել է Դե Վիվոն:

Բացահայտումը նաեւ վկայություն է առ այն, միայն սննդակարգի օգնությամբ հնարավոր չէ ապրել մինչեւ խորը ծերություն:

«Ես այն համոզմունքն ունեմ, որ ոչ մի բան ինքնուրույն ցանկալի արդյունքի չի կարող հանգեցնել: Սակայն առողջ՝ միաժամանակ համեղ եւ օգտակար սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը եւ չծխելը միասին կարող են ցանկալի արդյունքի բերել», - ամոփոփել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել