• Latest news

Ճարպակալումը սրտի «համր» վնասվածք կարող է պատճառել

11 դեկտեմբերի, 2014  10:48

Ջոն Հոպկինսի համալսարանը ներկայացնող գիտնականները պարզել են, որ Ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ սրտի՝ ախտանշաններից եւ ռիսկի այլ գործոններից՝ շաքարախտից, հիպերտենզիայից եւ խոլեստերինի բարձր մակարդակից զերծ վնասվածք կարող է առաջանալ: Վերը նշված բացահայտումը կասկած է նետում այն՝ մինչ այժմ լայն տարածում գտած համոզմունքի վրա, թե ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացմանը շաքարախտն ու արյան բարձր ճնշումն են հանգեցնում, հաղորդում է NewsMax Health-ը:

«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ճարպակալումը սրտանոթային հիվանդության առաջացման միակ՝ ռիսկի այլ գործոններից անկախ դերակատարը կարող է լինել», - նշել է կրթօջախի ավագ գիտաշխատող, դոցենտ Չիադի Նդումելեն:

12 տարի տեւած հետազոտությունը 9500-ից ավել՝ 53-75 տարեկան ի սկզբանե առողջ մարդկանց շրջանում է իրականացվել՝ ԱՄՆ Մերիլենդ, Մինեսոտա, Միսիսիպի եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում: Վերը հիշատակված ժամանակահատվածում նրանցից 869-ի մոտ սրտի անբավարարություն է զարգացել:

Հատկանշան է, որ, գիտնականների դիտարկմամբ, ծանր ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ, ի համեմատություն նորմալ քաշ ունեցողների, սրտանոթային հիվանդության, մասնավորապես՝ սրտի անբավարարության եւ օրգանի մկանների վնասվածքի առաջացման կրկնակի բարձր ռիսկ է գործում: Ընդ որում, նշված վնասվածքները հաճախ առանց ախտանշանների են ի հայտ գալիս, նշվում է հետազոտության արդյունքները նկարագրող՝ Journal of the American College of Cardiology: Heart Failure ամսագրում հրապարակված հոդվածում:

Սրտի անբավարարությունը օրգանի՝ անհրաժեշտ ծավալով արյուն մղելու անկարողությամբ է բնորոշվում:

«Ճարպակալման եւ սրտի ենթակլինիկական վնասվածքի միջեւ այնչափ ուղիղ կապ է գործում, որ, ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում ճարպակալմամբ տառապողների թվի հաստատուն աճը հաշվի առնելով, իսկապես մտահոգվել է պետք», - նշել է դոկտոր Նդումելեն:

Հոպկինսին կից գործող սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրենը դոկտոր Ռոջեր Բլումենթալը համաձայնություն է հայտնել՝ վերը նշված դիտարկմանը՝ հավելելով, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց խնամքը ստանձնած մասնագետները չպետք է ռիսկի ավանդական գործոնների՝ խոլեստերինի բարձր մակարդակի, շաքարախտի կամ հիպերտենզիայի բացակայության պարագայում անվտանգության կեղծ զգացում հաղորդեն մարդուն:

«Նույնիսկ սրտանոթային ախտանշաններից զերծ՝ ճարպակալում ունեցող մարդիկ պետք է պարբերաբար հետազոտությունների ենթարկվեն՝ սրտի անբավարարության վաղ ախտորոշման նպատակով», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել