• Latest news

«Գոտեկախը» հետաքրքիր հայկական ամանորյա ավանդույթ է

1 հունվարի, 2015  18:24

Վաղ անցյալում  ամանորյա տոները Հայաստանում միայն սեղանի շուրջ ամբողջ ընտանիքով հավաքվելու առիթ չէին։ Այդ տոների ժամանակ տեղի էին ունենում նաեւ շատ ուրիշ, ոչ պակաս հետաքրքիր եւ կարեւոր իրադարձություններ։

Բանաստեղծուհի եւ խոհարար Սոնյա Թաշճյանը մեզ պատմեց Նոր տարվա հետ կապված մի հետաքրքիր հայկական ավանդույթի մասին։ Պարզվում է՝ վաղ անցյալում ամանորյա տոների ժամանակ երեխաները բարձրանում էին խրճիթների տանիքների վրա, իրենց գոտիով կապում էին ցանկացած  տեսակի փաթեթ կամ էլ սեփական գուլպաները եւ կախում ծխնելույզից։ Տան բնակիչները պետք է անպայման գուլպան կամ փաթեթը լցնեին իրենց տոնական սեղաններից վերցրած ուտելիքներով եւ քաղցրավենիքներով։ Ենթադրվում էր, որ այդպիսի արարքով տունն օրհնվում էր հաջորդ տարվա համար։

Սոնյա Թաշճյանի խոսքով իր հայրենի Մուսալեռ գյուղում «Գոտեկախ» -ի ավանդույթը դեռ 30-40 տարի առաջ պահպանվում էր, սակայն նվերների փաթեթներն իջեցնում էին արդեն ոչ թե ծխնելույզից, այլ պարզապես փոխանցում էին դռան միջով։

Այդ ամբողջ գործողությունը կոչվում էր «Գոտեկախ»։

Ծանոթ ավանդույթ է, այնպես չէ՞։  Արեւմտյան շատ երկրներում ծննդյան տոների ժամանակ ընդունված է օջախի շուրջ գուլպաներ եւ ճտքակոշիկներ կախել։ Այս ավանդույթը հին ժամանակներից է եկել, եւ այն ձեւավորող ազգերից մեկն էլ հայերն են։

Բանաստեղծուհու խոսքով հենց այս ավանդույթի եւ այս բառի մեջ է մտնում «կաղանդ» բառն իր արմատներով (հայկական Նոր տարի)։ Չնայած շատերը կարծում են, որ «կաղանդ»-ի արմատը կապված է «կալենդար» բառի հետ, Սոնյա Թաշճյանն այս կարծիքի հետ ընդհանրապես համամիտ չէ՝ պնդելով, որ «Գոտեկախ»-ի ավանդույթը շատ ավելի հին է, քան «կալենդար» բառը։

«Կաղանդ» բառի ծագման մասին կա եւս մեկ տեսություն։ Անցյալում հայկական տոնածառը չէր զարդարվում ներկայիս խաղալիքներով, այլ մրգերով եւ չրերով, որոնք հաջողվում էր մինչեւ ձմեռ պահել։ Այդ զարդարանքները նույնպես կոչվում էին «կաղանդ» (կախել բառից)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել