• Latest news

Հետտոնական բեռնաթափում. մասնագետի խորհուրդները

6 հունվարի, 2015  13:32

Տոներն անցյալում են, իսկ հիմա կարելի է մտածել օրգանիզմը կարգավորելու մասին։ Դա անելու համար լավագույն միջոցներից մեկը մի քանի բեռնաթափման օրեր կազմակերպելն է, հատկապես, եթե տոներին շատ եք կերել։

Բեռնաթափման օրերը տարբեր են լինում, սակայն դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս փորձել այսպիսի տարբերակներ.

1. Կեֆիրային բեռնաթափում

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է 1.5 լիտր կեֆիր խմել եւ ոչ մի ավելորդ բան։ Սակայն կեֆիրի հետ պարտադիր է շատ ջուր խմել՝ օրը 8 բաժակից ոչ քիչ։ Ոչ մի քաղցր ըմպելիք էլ պետք չէ խմել. դրանից ընդհանրապես կարելի է «ցմահ» հրաժարվել։

2. Խնձորային բեռնաթափում

Բեռնաթափման մեկ այլ տարբերակ է օրվա ընթացքում 1.5 կգ խնձոր ուտելը։ Եվ, իհարկե, ջրի մասին մոռանալ պետք չէ. պետք է անպայման օրն ութ բաժակ ջուր խմել, որպեսզի օգնենք օրգանիզմին մաքրվելու։

3. Բեռնաթափում առանց աղի

Կարելի է կազմակերպել բեռնաթափման եւս մեկ տարբերակ՝ մի քանի օրով ընդհանրապես հրաժարվել աղից (երշիկ, նրբերշիկ եւ նույնիսկ պանիր չի կարելի ուտել, քանի որ դրանք մեծ քանակությամբ աղ են պարունակում)։ Այսպիսի բեռնաթափումը կօգնի օրգանիզմին ձերբազատվելու ջրի ավելցուկից։

Դիետոլոգն առաջարկում է բեռնաթափում կատարել շաբաթն առավելագույնը երկու անգամ, քանի որ ավելի հաճախակի բեռնաթափումների դեպքում մարդն ավելի ուժեղ քաղց կզգա, իսկ հետո կսկսի շատ ուտել եւ գիրանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է