• Latest news

5 հրաշալի ուտեստ հետտոնական բեռնաթափման համար

4 հունվարի, 2015  18:35

Ամանորյա տոներն անցյալում են, իսկ հիմա օրգանիզմը կարգի բերելու իսկական ժամանակն է: NEWS.am Medicine-ի խմբագրութունը Ձեզ է ներկայացնում մի շարք օգտակար խորհուրդներ, թե ինչպես կարելի է օրգանիզմը բեռնաթափել ամանորյա տոներից հետո:

1. Վարսակ

Վարսակի շիլան ժամանակակից գիտությանը հայտնի ամենաօգտակար ճաշատեսակներից մեկն է: Եթե ուզում եք Ձեր օրգանիզմը հանգստանա տոնական ուտեստներից, նախաճաշն սկսեք վարսակով, իսկ ավելի լավ կլինի, եթե ծոմ պահեք եւ այդ օրվա ընթացքում միայն վարսակի շիլա ուտեք: Եթե սովորական վարսակը Ձեզ համեղ չի թվում, ավելացրեք ընկույզ, չամիչ, մրգեր կամ դարչին:

2. Կաթնաթթվային մթերքներ

Կաթնաթթվային մթերքները նույնպես կարող են օգնել օրգանիզմին հանգստանալ ամանորյա տոներից հետո: Եթե սովորական կեֆիրը կամ մածունը Ձեզ դուր չեն գալիս, դրանցից համեղ եւ օգտակար յոգուրտ պատրաստեք՝ ավելացնելով մանրացված ընկույզ, մրգեր կամ դարչին: Եթե շատ եք ցանկանում, որ այն  քաղցր լինի, կարող եք ավելացնել նաեւ Ձեր սիրած մուրաբայից: Կեֆիրից կամ մածունից պատրաստված տնական յոգուրտը կարող է կարգավորել  ստամոքսն ու մարսողությունը:

3. Բանջարեղենային աղցաններ

Տոնական սեղաններին սովորաբար աղցանները բավականին շատ են լինում, բայց տոներից հետո ցանկալի է անցնել բանջարեղեններից եւ ձիթապտղի յուղից պատրաստված ավելի թեթեւ աղցաններին: Պարզապես կտրատեք կաղամբը, կանաչին եւ գազարը, ավելացրեք մի քիչ ձիթապտղի ձեթ, եւ համեղ ու օգտակար աղցանը պատրաստ է:

4. Մսային ուտեստներ

Մսային ճաշատեսակները հետտոնական բեռնաթափման ժամանակ նույնպես թույլատրելի են, բայց տապակած մսի մասին մոռացեք. դրա փոխարեն  հավ կամ ձուկ խաշեք եւ կերեք աղցանի հետ: Ճիշտ է՝ խաշած հավը երեւի թե այնքան էլ հետաքրքիր ճաշատեսակ չէ, ինչպես տապակածը կամ խորովածը, բայց այն օգտակար է եւ դիետիկ, իսկ աղցանների ու համեմունքների հետ՝ նաեւ բավականին համեղ:

5. Քաղցրավենիք

Նույնիսկ բեռնաթափման ժամանակ պետք չէ մոռանալ քաղցրավենիքի մասին, սակայն թխվածքների եւ կարկանդակների փոխարեն ավելի լավ է ընտրել անյուղ կաթնաշոռ: Կաթնաշոռի մեջ ավելացրեք կտրտած մրգեր, ընկույզ, մի քիչ վանիլին եւ դարչին: Կստացվի համեղ, բայց ամենակարեւորը՝ դիետիկ քաղցրավենիք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել