• Latest news

Հիվանդների մարմիններում մոռացված 7 վիրահատական գործիք (ֆոտո)

27 դեկտեմբերի, 2014  22:34

Չպլանավորված բաներ միշտ են պատահում, նույնիսկ վիրահատությունների ժամանակ: Օրինակ՝ երբեմն վիրաբույժներին հաջողվում է իրենց հիվանդների մարմիններում տարբեր գործիքներ մոռանալ: Ամեն տարի ԱՄՆ-ում նմանատիպ մոտ 1500 դեպք է գրանցվում: Առավել հաճախ «մոռանում» են երկարատեւ վիրահատությունների ժամանակ արնահոսությունը վերահսկելու համար օգտագործվող հատուկ սպունգները: Բայց երբեմն ավելի տարօրինակ առարկաներ են մոռանում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիվանդների մարմիններում մոռացած 7 վիրաբուժական գործիք.

1. Բժշկական ձեռնոց

Բրիտանական Royal Derby Hospital կլինիկայում հիստերէկտոմիա  (արգանդի հեռացում) կատարող վիրաբույժը հաջողացրել է հիվանդի որովայնում մոռանալ ձեռնոցը: Վիրահատությունից հետո կնոջ որովայնի շրջանում ցավեր են սկսվել, սակայն բժիշկները, մտածելով, որ նրա մոտ վարակ է, հիվանդին հակաբիոտիկներ են նշանակել: Իսկ երեք օր անց զուգարան գնալուց հետո կինն միջից դուրս է քաշել լատեքսի ձեռնոցը: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե ձեռնոցը կնոջ մարմնում ավելի  երկար մնար:

2. 18 սանտիմետրանոց ունելի

42-ամյա Դոննա Բաուետի մարմնում լեղապարկի հեռացման նվազ ինվազիվ վիրահատությունից հետո 18 սանտիմետրանոց ունելի է մնացել: Գործիքը հայտնաբերվոել է 3 ամիս անց միայն, իսկ այդպիսի սարսափելի սխալ թույլ տված Worcestershire Acute Hospital կլինիկան տուժած հիվանդին վեցնապատիկի չափով գումար է վճարել: 

3. Երկու սրբիչ

Վետերանների Louis Stokes Cleveland VA Medical Center կլինիկայում Նոր Ֆիլադելֆիայից 47-ամյա Ռոբերտ Սաների երիկամից ուռուցք են հեռացրել: Բժշկը կարողացել է նրա մարմնում երկու սրբիչ թողնել, որոնք հայտնաբերվել են միայն մի քանի ամիս անց: Դաշնային կառավարությունը նրան 275 000 դոլար է վճարել:

4. Վիրաբուժական սպունգ

Ստանդարտ հիստերէկտոմիայից հետո 56-ամյա Կարոլ Կրիտչֆիլդի ինքնազգացողությունն առավոտյան վատթարացել է, եւ նրան անհանգստացրել են որովայնի շրջանի ուժեղ ցավերը: Սակայն բժիշկներն ուշադրություն չեն դարձրել  հիվանդի բողոքներին եւ ասել են, որ ամեն ինչ շուտով կանցնի: Մեկ տարի անց կինը շտապօգնություն է կանչել ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո, սակայն շտապօգնության բժիշկներն ասել են, որ նա աղեստամոքսային տրակտի խնդիր ունի եւ պետք է հրաժարվի կծու ուտելիքից:

Միայն 4 տարի անց ձվարանների հեռացման վիրահատության ժամանակ վիրաբույժը հիվանդ կնոջ որովայնում հայտնաբերել է աղիներին միաձուլված հին վիրաբուժական սպունգը, ուստի սպունգի հետ միասին ստիպված են եղել հեռացնել նաեւ բարակ աղիքի մի հատվածը:

5. Մետաղյա խողովակ

Չեխիայի Հանրապետությունում հիվանդ կնոջ որովայնում նախորդ վիրահատությունից մնացած մեկ ոտնաչափ երկարության մետաղյա խողովակ են հայտնաբերել: Պատմության մանրամասնությունները չեն հրապարակվում, սական կլինիկայի ղեկավարությունը հայտարարել է, որ բժիշկները պատժվել են իրենց անփութության համար:

6. Մկրատ

Ղազախստանում 53-ամյա Կարպ Պոնոմարեւի մարմնում վերջերս մկրատ են հայտնաբերել: Պարզվել է՝ այն մնացել է 12 տարի առաջ կատարված վիրահատությունից: Դրա մեջ մեղավոր վիրաբույժը մի քանի տարի առաջ թոշակի է անցել, իսկ դրանից հետո էլ շուտով մահացել է, ուստի այդ դեպքում էլ ոչ մեկին հնարավոր չի եղել պատժել: Հիմա մկրատը հեռացնելու համար հիվանդին եւս մեկ վիրահատություն է անհրաժեշտ: Իսկ կլինիկային դատի տալ հիվանդը չի պատրաստվում:

7. 16 վիրաբուժական գործիք

Շագանակագեղձի քաղցկեղի ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ բժիշկները հաջողացրել են 74-ամյա գերմանացի Դիրկ Շրեդերի մարմնում ոչ թե մեկ, այլ միանգամից 16 գործիք թողնել, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է: «Մոռացված» գործիքների թվում էին ասեղ, բինտի փաթեթ, թրջոցներ եւ վիրաբուժական դիմակի մի մաս: Տղամարդու ընտանիքը կլինիկային, որի անունը չի հրապարակվում, դատի է տվել, Կլինիկայի ներկայացուցիչները պդնում են, որ բոլոր այդ առարկաները հայտնվել են տղամարդու մարմնում ոչ թե վիրահատության ժամանակ, այլ դրանից հետո: Բայց բացատրել, թե հիվանդը ինչպես կարող էր այդ ամենը «կուլ տալ», հավանաբար, նրանք չեն կարողացել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է