• Latest news

Ապրելակերպի փոփոխությունը կարող է փրկել քաղցկեղի՞ց

9 հունվարի, 2015  12:49

Ծխախոտից, ալկոհոլից եւ սխալ սնվելուց հրաժարվելը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի 4-10 տեսակների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կազմակերպության գիտնականները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ առողջ կենսակերպը, եւ մասնավորապես ծխելն իսկապես քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վտանգավոր գործոններ են, եւ դրանցից հրաժարվելն իրականում կարող է օգնել կանխելու օնկոլոգիական հիվանդությունը:

Գիտնականների խոսքով, քաղցկեղային հիվանդություններից փրկել կարող են մրգերի եւ բանջարեղենի բավականին քանակությամբ ճիշտ սննդակարգը, ինչպես նաեւ սննդակարգից մշակված եւ պահածոյացված մթերքների բացառումը:

«Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ապրելակերպը մեծապես ազդում է քաղցկեղի զարգացման հավանականության վրա: Ինձ թվում է՝ Նոր տարին առողջ ապրելակերպ սկսելու համար հրաշալի առիթ է»,-ասել է հետազոտող Մաքս Պարկինը:

Ինչ վերաբերում է ծխելուն, գիտնականները պարզել են, որ վերջին հինգ տարիներին ծխելուց հրաժարվելու օգնությամբ հնարավոր կլիներ կանխել քաղցկեղի մոտ 314 000  դեպք, իսկ ճիշտ սնվելու շնորհիվ՝ 145 000  դեպք: Քաղցկեղի 88 000 դեպք էլ կապված է եղել ավելորդ քաշի հետ, եւ դրանք նույնպես հնարավոր կլիներ կանխել՝ փոխելով ապրելակերպը:

Հետազոտողները ենթադրում են, որ հենց կառավարությունը պետք է առողջ ապրելակերպ քարոզի եւ օգնի մարդկանց փոխելու իրենց սննդակարգը, ինչպես նաեւ հրաժարվել ծխելուց եւ ալկոհոլից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել