• Latest news

Մրգերն այնքան են վնասակար ատամների համար, որքան քաղցրավենիքներն ու կոնֆետնե՞րը

20 հունվարի, 2015  21:59

Ինչպես պնդում է անգլիական ասացվածքը, օրը մեկ խնձոր ուտելը Ձեզ ավելի առողջ կդարձնի: Պարզվում է, որ հենց այդ խնձորը Ձեր ատամնաբույժի համար հավելյալ աշխատանք է ստեղծում: Համենայն դեպս, այսպես են պնդում 458 ատամնաբույժներ, որոնց շրջանում հարցում են կատարել այն մասին, թե արդյոք մրգերը վնասակար են ատամների համար:

Հինգ մասնագետից չորսը համոզված է, որ մրգեր կծելը նպաստում է ատամների փչանալուն, ատամնային նստվածքների առաջացմանը եւ էմալի քայքայմանը: Մասնագետների մեկ երրորդն էլ կարծում է, որ խնձորն այնքան է վնասակար ատամների եւ լնդերի համար, որքան թխվածքները, շոկոլադը եւ այլ քաղցրավենիքներ:

Ավելին, հարցված մասնագետների գրեթե կեսը նախազգուշացնում է, որ մրգահյութը ատամների եւ լնդերի խնդիրների առաջացման եւս մեկ հիմնական պատճառ է: Ատամնաբույժների մեկ երրորդից ավելին նշում է, որ ատամների համար պակաս վտանգավոր չեն թե´ չիպսերը, թե´ այլ «սնեկները»:

2009 թ. Լոնդոնի արքայական քոլեջի ատամնաբուժական ինստիտուտում իրականացրած նախորդ հետազոտությունը եւս ցույց է տվել, որ մրգերը նույն բացասական ազդեցությունն ունեն ատամների վրա, ինչ գազավորված ըմպելիքները:

Նյուքասլի համալսարանի պարադոնտոլոգ Ռոբին Սեյմուրը պատմում է.

«2009 թ. անցկացրած հարցումը ցույց է տվել, որ չափահաս մարդկանց 23%-ն ատամներն  օրը միայն մեկ անգամ է մաքրում: Ի լրումն դրա, չնայած ատամների առավել արդյունավետ էլեկտրական խոզանակների լայն տարածմանը, օրը երկու անգամ ատամները մաքրող շատ մարդկանց մոտ, այնուամենայնիվ, ատամների վրա նստվածք է մնում: Դա զգալիորեն բարձրացնում է ատամների եւ լնդերի հիվանդությունների զարգացման հավանականությունը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել