• Latest news

Ցավազրկող միջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ

26 հունվարի, 2015  14:01

Կոդեինի եւ մորֆինի հիմքով ցավազրկող դեղամիջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ, պնդում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի գիտնականները: Նրանց խոսքով, օփիոիդների հիմքով դեղամիջոցները կարող են պտղի ուղեղին, ողնաշարին եւ սրտին լուրջ վնաս հասցնել, եթե կինը դրանք հղիության ժամանակ ընդունի:

Վերը թվարկված նյութերի հիմքով ուժեղ ցավազրկողները սովորաբար այն դեպքում են նշանակում, երբ առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները, ինչպիսիք են ասպիրինը կամ պարացետամոլը, չեն օգնում: Երբեմն այդպիսի ցավազրկող միջոցներն իսկապես անհրաժեշտ են հիվանդներին, սակայն խնդիրն այն է, որ հղիությունների մեծամասնությունը (համենայն դեպս, ԱՄՆ-ում) չպլանավորված է, եւ կանայք կարող են հղիանալ դեղամիջոցն ընդունելու ժամանակ կամ էլ սկսել ընդունել այն, իսկ հետո իմանալ հղիության մասին:

«Հղիության սկզբում ընդունված օփիոիդային դեղամիջոցները կարող են բնածին թերությունների պատճառ դառնալ եւ լուրջ խնդիրներ ստեղծել ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար,-ասել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենը:- Վերարտադրողական տարիքի շատ կանայք են այդպիսի դեղամիջոցներ ընդունում՝ չիմանալով, որ հղի են եւ, այդպիսով, մեծ ռիսկի ենթարկելով սեփական դեռ չծնված երեխային»:

Ամերիկացի մանկաբույժ Խոսե Կորդերոն այդպիսի ցավազրկող միջոցներ ընդունող կանանց խորհուրդ է տալիս անպայման պաշտպանվել: Բժիշկներին էլ խորհուրդ է տալիս հղիանալու շանսեր ունեցող երիտասարդ կանանց օփիոիդային ցավազրկող միջոցներ չնշանակաել, իսկ եթե ավելի անվտանգ դեղամիջոցներ չկան, իսկ օփիոիդային ցավազրկող միջոցների նշանակելուց էլ հնարավոր չէ խուսափել, հարկավոր է կնոջ հետ քննարկել բոլոր այն վտանգները, որոնք այդպիսի դեղամիջոցն է կրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել