• Latest news

Մենությունից կարելի է հիվանդանալ

27 հունվարի, 2015  22:41

Մենությունից հիվանդանալն իրական է, իսկ սոցիալական մեկուսացումը վտանգում է ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական առողջությունը, ցույց է տվել կանադացի մասնագետների իրականացրած հետազոտությունը:

Աշխատանքի հեղինակներն են Մոնրեալ քաղաքում գտնվող Կոնկորդիա համալսարանի հոգեբանները: 5 ամսվա ընթացքում նրանք հետեւել են աշխարհի տարբեր երկրներից ուսման համար Մոնրեալ ժամանած 60 ուսանողից բաղկացած խմբին: Գիտնականներին հետաքրքրել է ոչ միայն օտարերկրյացիների կյանքի հոգեբանական ասպեկտները նոր վայրում, այլեւ այդ մարդկանց սրտի առողջությունը:

Մասնավորապես, բժիշկները հետեւել են փորձարկման մասնակիցների սրտի ռիթմի փոփոխություններին: Մասնագետների խոսքով սրտի ռիթմի ցուցիչներն արտացոլում են պարասիմպաթիկ նյարդային եւ սրտանոթային համակարգերի վիճակը, ինչպես նաեւ բնութագրում օրգանիզմի առողջական վիճակն ընդհանրապես:

Պարզվել է՝ սրտի ռիթմի ավելի բարենպաստ բնութագրեր նկատվել են այն ուսանողների մոտ, որոնք Կանադա ժամանելու առաջին հինգ ամիսներից հետո կարողացել են նոր սոցիալական կապեր ձեռք բերել: Այն երիտասարդների, որոնք չեն կարողացել այդ ընթացքում ծանոթություններ ձեռք բերել, բնութագրիչները ցածր են եղել, որը խոսել է վատ սթրեսադիմացկունության եւ սթրեսի հետ կապված հիվանդությունների հակվածության մասին:

Հետազոտողների խոսքով այլ քաղաք կամ այլ երկիր ուղեւորվելուց հետո մարդկանց համար հաճախ շատ դժվար է լինում կրկին ինտեգրվել հասարակությանը: Եթե նրանց սոցիալական մեկուսացումը երկար տեւի, այն կարող է բացասաբար անդրադառնալ ֆիզիկական առողջության, ինչպես նաեւ պարասիմպաթիկ նյարդային համակարգի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել