• Latest news

Քաջարանում հեպատիտ Ց–ով վարակվածների թիվը հասել է 13–ի

30 հունվարի, 2015  17:02

Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։

Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի եւ վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն։ Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց։

Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձեւերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» իֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական եւ բիոքիմիական լավացում։ Նախարարի հանձնարարությամբ` յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման եւ դեղորայքի ցանկ։

Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչեւ փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ «Նորք» իֆեկցիոն հիվանդանոց։

Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարեց կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի եւ վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սաքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին եւ մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել։ Միաժամանակ, հանձնարարեց բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն՝ մինչեւ նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել