• Latest news

Կրծքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունները պետք է ապահովագրութա՞մբ վճարվեն

31 հունվարի, 2015  19:31

Կրծքագեղձերի հեռացումը գրեթե բոլոր կանանց համար լուրջ ողբերգություն է, ուստի հենց այդ պատճառով են կրծքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունները չարորակ ուռուցքները հեռացնելուց հետո այսօր այդքան շատ տարածված են աշխարհում:  Այդ վիրահատությունների շնորհիվ քաղցկեղը հաղթահարած կինը կարող է իրեն լիարժեք զգալ եւ իր բնականոն կյանքին վերադառնալ նոր կրծքով, որը բնականից գրեթե չի տարբերվում:

Բժիշկ-օնկոլոգ, Ռուստաստանի Ն. Ն. Բլոխինի անվան օնկոլոգիական գիտական կենտրոնի  կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանում կրծքագեղձերը հեռացնելուց հետո կրծքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունները ապահովագրությամբ են վճարվում, ուստի այնտեղ այդ վիրահատությունները շատ տարածված են:

Հայաստանում բժշկական ապահովագրությունը դեռեւս սկզբնավորման փուլում է, եւ կրծքի վերականգնման համար հիվանդն ինքն է վճարում: Հենց դա է այն կարեւորագույն պատճառը, որ այստեղ այդպիսի վիրահատությունները, ցավոք, դեռ հազվադեպ են կատարվում. սիլիկոնային իմպլանտները բավականին թանկ արժեն, իսկ վիրահատության ինքնարժեքը շատ-շատ բարձր է:

Պրոֆեսոր Վորոտնիկովի խոսքով, որոշ կանայք, հատկապես, եթե նրանք 55-65-ն անց են, կրծքի վերականգնման վիրահատություններին չեն համաձայնում, եթե նույնիսկ վիրահատությունը նրանց համար անվճար է եւ ապահովագրությամբ է վճարվում: Նրանք կարծում են, որ իրենց տարիքում երկրորդ կուրծքն իրենց այդքան էլ անհրաժեշտ չէ: Սակայն մասնագետներն այդ կարծիքը չեն կիսում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել