• Latest news

Սնդիկից կոկտեյլ եւ կոկորդիլոսի կղանք. հակաբեղմնավորման պատմությունից

31 հունվարի, 2015  22:35

Ծնելիության վերահսկման խնդիրը մարդկությանն ուղեկցել է իր պատմության ողջ ընթացքում: Հակաբեղմնավորման հնագույն եւ ոչ վաղ անցյալի մեթոդների մասին էքսկուրս է կատարել The Independent պարբերականը:

Մասնավորապես, հին Չինաստանում հակաբեղմնավորիչ միջոց է եղել կապարից եւ սնդիկից պատրաստված խմելու կոկտեյլը: Իսկ հին Եգիպտոսում օգտագործել են մեղրից, նատրիումի կարբոնատից (ոչ թե կերակրի սոդա) եւ կոկորդիլոսի կղանքից պատրաստված մածուկը:

Սակայն հակաբեղմնավորման ոչ բոլոր «անտիկ» միջոցներն են նախապաշարմունքների վրա հիմնված եղել: Այսպես, արգանդի վզիկի կափարիչի նախատիպն արդեն 18-րդ դարից է օգտագործվել:

19-րդ դարի ընթացքում եւ 20-րդ դարի սկզբում ամերիկացի կանանց համար դժվար էր հակաբեղմնավորման արդյունավետ մեթոդներ ստանալ: Անպարկեշտության դեմ պայքարի օրենքների պատճառով բժիշկներին արգելված էր ծնելիության վերահսկման վերաբերյալ տեղեկատվություն տարածել: Ուստի պաշտոնական մեթոդների բացակայությունը փոխհատուցելու համար կենցաղային ապրանքներ էին օգտագործվում, օրինակ՝ մաքրող միջոցներ եւ Կոկա-կոլա, որոնք, համարվում էին սպերմատոզոիդներն սպանող միջոցներ:

Ավելի ուշ՝ արդեն 1960 թ. ԱՄՆ-ում հայտնվեց ծնելիության վերահսկման առաջին իսկական միջոցը, երբ կանանց համար հաստատվեցին առաջին օրալ հակաբեղմնավորիչները:

Այսօր վերարտադրողական տարիքի կանանց 99%-ն ասում է, որ իրենք օգտագործում են ծնելիությունը վերահսկող միջոցներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել