• Latest news

Իր հղիությունից անտեղյակ կինը լոգարանում արու զավակ է ունեցել

10 փետրվարի, 2015  15:05

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինայի նահանգում. իր հղիությունից անտեղյակ կինը մտել է բաղնիք եւ լոգարանում արու զավակ է լույս աշխարհ բերել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կնոջ համար երեխայի ծնունդը  շատ անսպասելի է եղել,  քանի որ նա նույնիսկ չի կասկածել , որ հղի է: Ծննդաբերության օրը կինն իրեն վատ է զգացել, մտել է բաղնիք եւ հենց լոգարանում ծննդաբերել է. խիզախ կինն ինքնուրույն կտրել է երեխայի պորտալարը, փաթաթել է սրբիչով, հետո նոր իմաց տվել իր զուգընկերոջը, որն  այդ ընթացքում քնած է եղել:

«Երբ ես արթնացա, երեխան նրա ձեռքերում էր»,- պատմել է նորածնի հայրը, որն, ի դեպ, կասկածել է, որ իր զուգընկերուհին հղի է, սակայն վստահ է եղել, որ հղիության սկզբնական շաբաթներն են: Երեխան ծնվել է 3 կգ քաշով, եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ նման դեպքեր վերջին շրջանում հաճախ են պատահում: Երեկ NEWS.am Medicine-ն անդրադարձել էր ամերիկացի մի կնոջ, որն իր հղիության մասին իմացել էր 35-րդ շաբաթում: Ավելի վաղ ներկայացրել էինք բրիտանացի Ջեյսիկայի պատմությունը. նա եւս ծննդաբերել էր լոգարանում: Ոչ պակաս հետաքրքիր էր ամերիկացի Շելբիի պատմությունը.  իր հղիությունից անտեղյակ կինը որովայնի ցավերով դիմել էր բժշկի եւ մի քանի ժամ անց երկվորյակ լույս աշխարհ բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է