Ռումինիայում արտասովոր դեպք է գրանցվել. 41-ամյա կնոջ երկվորյակ աղջիկները լույս աշխարհ են եկել երկու ամիս տարբերությամբ: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեխաներից մեկը ծնվել է 2014թ.-ի նոյեմբերին, իսկ մյուսը՝ 2015թ.-ի հունվարին:
Հաղորդվում է, որ կնոջ հղիությունը լավ է ընթացել՝ առանց որևէ լուրջ խնդրի, սակայն ծննդաբերությունը ժամանակից շուտ է սկսվել: Առաջին աղջիկը լույս աշխարհ է եկել 7 ամսականում, և բժիշկները կարծել են, որ շուտով կծնվի երկրորդը… Կնոջ երկունքի ցավերը,սակայն, ի զարմանս բժիշկների, անցել են: Բայց քանի որ պտուղները մոր արգանդում երկու տարբեր պորտալարով են կապված եղել ընկերքին, ուստի բժիշկները որոշել են, որ ավելի լավ կլինի՝ երկրորդը շարունակի մնալ մոր արգանդում մինչև 9 ամիսը լրանալը… 2015թ-ի հունվարին բժիշկները կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են բերել երկրորդ երեխային: Առաջին երեխան ծնվել է 900 գրամ քաշով, երկրորդը՝ 1 կգ: Երեխաները հիվանդանցում են պահվել մինչև համապատասխանաբար 2.2 և 2,9 կգ դառնալը:
Բժիշկներն այս դեպքը հրաշք են անվանել և չեն կարողացել բացատրել, թե առաջին երեխայի ծնունդից հետո կնոջ երկունքի ցավերն ինչպես են անցել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր