• Latest news

Իտալացի վիրաբույժը գլխի փոխպատվաստման վիրահատություն կկատարի մոտակա երկու տարում

27 փետրվարի, 2015  10:45

Իտալացի վիրաբույժը պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունն իրականացնել: Բացառիկ այս վիրահատությունը Սերխիո Կանավերոն հնարավոր է անցկացնի մոտակա երկու տարիների ընթացքում:

Նա կարծում է, որ այս ճանապարհով հնարավոր կլինի փրկել մկանների դեգեներացիայով եւ քաղցկեղով տառապող մարդկանց կյանքը:

Գլխի փոխպատվաստման նախագիծը վիրաբույժը պատրաստվում է ներկայացնել նեյրովիրաբույժների եւ օրթոպեդների ամերիկյան ակադեմիայի հունիսին անցկացվելիք կոնֆերանսին: Որոշ մանրամասներ, սակայն, նա արդեն տրամադրել է Surgical Neurology International ամսագրին:

Վիրահատությունից առաջ հիվանդի գլուխը եւ դոնորի մարմինը պետք է սառեցվեն՝ օրգանիզմի բջիջների կյանքը երկարաձգելու համար: Անոթները միացվելու են խողովակների միջոցով, իսկ ոսկրածուծը պլանավորվում է «կպցնել» պոլիէթիլենգլիկոլի միջոցով: Այնուհետեւ հիվանդը գտնվելու է արհեստական կոմայի մեջ մոտ 4 շաբաթ՝ առաջին հերթին այն նպատակով, որ այդ շաբաթների ընթացքում անշարժ մնա:

Բժիշկ Կանավերոյի խոսքերով՝ գիտակցության գալու պահին հիվանդը ի վիճակի կլինի խոսել այն նույն ձայնով, որը կար նախքան վիրահատությունը: Իսկ վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում նորից քայլել կսովորի:

Համարձակ այս վիրահատության գաղափարով իտալացի վիրաբույժը հանդես եկավ դեռեւս 2013 թվականին: Հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե հասարակությունը չցանկանա, որ ես դա անեմ, ես չեմ փորձի: Սակայն եթե նույնիսկ մարդիկ չուզենան, որ նմանատիպ վիրահատություններ անցկացվեն Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, դա չի նշանակում, որ ես դրանք չեմ իրականացնի որեւէ այլ տեղում»:

Ինչպես նշում է Sky News-ը, դեռեւս 1970 թվականին գիտնականները փորձել են նմանատիպ վիրահատություն անցկացնել կապիկի վրա: Վիրահատությունը տեղի ունեցավ, սակայն կապիկը մահացավ 9 օր անց: Կենդանու իմունային համակարգը չընդունեց նոր գլուխը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել