• Latest news

Բացահայտված է մարդուն բանական էակ դարձրած գենը

28 փետրվարի, 2015  23:46

Բժիշկներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մարդու ուղեղը բացառիկ է դարձնում։ Դա ARHGAP11B անվանումով գենն է, որը շատ կտրուկ ավելացնում է նեյրոնների քանակը նեոկորտեկսում՝ մտածողության, լեզվական հատկությունների եւ ընկալման համար պատասխանատու ուղեղի կարեւորագույն հատվածում։ Այս գենը առկա է մարդկանց, նեանդերտալացիների եւ դենիսովյան մարդկանց մոտ (բայց ոչ շիմպանզեի)։

 Այն, որ ARHGAP11B-ը կարեւոր դեր է խաղում ուղեղի զարգացման գործընթացում, հաստատել են նաեւ մկների վրա անցկացրած գիտափորձերի արդյունքները։ Գենի ներարկում ստացած էմբրիոնները զարգանալու ընթացքում ավելի մեծ ուղեղ էին ձեռք բերում։ Բացի այդ՝ կրծողների մոտավորապես կեսի մոտ ի հայտ էին գալիս մարդու ուղեղին բնորոշ ծալքեր (դրանք հնարավորություն են տալիս ավելի շատ հյուսվածք տեղավորել գանգուղեղում)։

Այժմ Մաքս Պլանկի անվան կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիլանդ Հութների (Wieland Huttner) գլխավորած գիտնականների խումբը պատրաստվում է այնպիսի մկներ աճեցնել, որոնց մոտ այս գենը պահպանվում է նաեւ հասուն տարիքում։ Գիտնականները փորձում են հասկանալ, կզարգանա արդյոք մկների ուղեղն ու ինտելեկտը։

Առավել ակտիվ է RHGAP11B գենը մարդու ուղեղի ցողունային բջիջներում, որոնցից էլ ձեւավորվում են նեոկորտեկսի նեյրոնները։ Կենդանիների մոտ ցողունային բջիջները բաժանվում են ընդամենը երկու նեյրոնների, այնինչ մարդու մոտ դրանք շատ ավելի մեծ քանակությամբ բջիջներ են առաջացնում։ Սակայն Հութների գործընկերներին հաջողվել է բացահայտել պրիմատների ուղեղի ցողունային բջիջների վրա ազդող 56 գեն ։ Դրանց մոտավորապես քառորդը բացառիկ են մարդու համար։ Ամենայն հավանականությամբ, դրանք ազդում են նաեւ Homo sapiens-ի ուղեղի զարգացման վրա։

Գիտնականները զգուշացնում են, որ բանական մկների ստեղծում ակնկալել պետք չէ։ Նեոկորտեկսում նեյրոնների քանակի ավելացումը բավական չէ, քանի որ ուղեղը դեռ պետք է գործառութային կապ ստեղծի այդ բջիջների միջեւ, իսկ այս գործընթացի համար այլ գեներ են պատասխանատու։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Science ամսագրում, իսկ դրա հակիրճ տարբերակի հետ ծանոթացնում է The Guardian-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է