• Latest news

Գործերի անդադար հետաձգումը բացասաբար է անդրադառնում սրտի առողջության վրա

31 մարտի, 2015  23:47

Գործերի անդադար հետաձգումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, նշում են կանադացի մասնագետները:

Բիշոպի համալսարանի (Քվեբեք) գիտնականները այս եզրահանգումների են եկել անանուն օնլայն հարցման արդյունքում, որին մասնակցել է 980 մարդ: Հարցման մասնակիցները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ընդրգկվել են այն մարդիկ, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, իսկ երկրորդ խմբում՝ այդպիսի խնդիրներ չունեցողները:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, այն մարդկանց շրջանում, ովքեր համաձայնվել են «Ես մշտապես ասում եմ ինքս ինձ, որ կանեմ դա վաղը» մտքի հետ, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները բավականին շատ էին: Առաջին խմբի մասնակիցները նաեւ ավելի հաճախ էին համաձայնվում այն մտքի հետ, որ ժամանակի սղության դեպքում սիրում են զբաղվել ցանկացած գործով, միայն թե չանեն այն գործը, որը պետք է շատ շտապ արվեր: Ընդհանուր առմամբ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ գործերի անդադար հետաձգելը վկայում է մարդու՝ խնդիրները լուծելու եւ հանգամանքներին հարմարվելու ցածր ունակությունների մասին: Ի վերջո այս ամենը հանգեցնում է սթրեսի, որն էլ բացասաբար է անդրադառնում սրտի եւ անոթների վրա:

Գիտնականները պատմում են, որ գործերը հետաձգելու սովորությունը ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկն է, այլ նաեւ հանգեցնում է նրան, որ «ալարկոտները» շատ ուշ են դիմում բժիշկների օգնությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել