• Latest news

Կինը դուրս է եկել կոմայից եւ իմացել, որ երեխա է ունեցել

11 ապրիլի, 2015  17:57

Ամերիկուհի Շարիստա Ջիլլեսը հղիության հինգերորդ ամսում էր գտնվում, երբ ավտովթարի պատճառով ընկավ կոմայի մեջ: Դա պատահեց անցած տարվա դեկտեմբերին, եւ շուտով բժիշկները ասեցին, որ հավանական է՝ կինը երբէ գիտակցության չգա:

Սակայն վերջերս կինը, այնումենայնիվ, բացել է աչքերը եւ իմացել, որ երեխա է լույս աշխարհ բերել:

«Բժիշկները հայտնեցին մեզ, որ այլեւս ոչինչ անել չեն կարող, - պատմում է 49-ամյա Բեվերլի Ջիլլեսը՝ աղջկա մայրը, - նրանք արդեն հույսեր չունեին, իսկ մենք չէինք հանձնվում: Շարիստան շատ համառ պայքարում էր կյանքի համար»:

Մարտին Շարիստայի բարեկամները տեղափոխել են նրան Harriman Care and Rehabilitation Center ռեաբիլիտացիոն կենտրոն: Հենց այնտեղից էլ նրանց շուտով զանգահարեցին՝ հայտնելու համար, որ աղջիկը դուրս է եկել կոմայից:  Աղջկան միանգամից ցույց են տվել իր երեխայի նկարը: Աղջիկը ուշադիր նայեց նկարին եւ նույնիսկ փորձել է  թեքել գլուխը, երբ նկարը փորձեցին հեռացնել նրա տեսադաշտից:

Այս տարվա հունվարին բժիշկները ստիպված եղան խթանել ծննդաբերությունը, քանի որ մտավախություն կար, որ Շարիստան չի ապրի մինչեւ ծննդաբերության ժամկետը: Այս ամբողջ ընթացքում փոքրիկը գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ փոքրիկը, բնականաբար, վաղաժամ էր ծնվել եւ քաշի պակաս ուներ (նորածինը 1 կիլոգրամից էլ պակաս էր կշռում): Այժմ նա կշռում է արդեն 3.5 կիլոգրամն եւ իրեն լավ է զգում: Սակայն Շարիստայի բարեկամները դեռեւս անուն չեն մտածել փոքրիկի համար եւ անվանում են նրան «փոքրիկ Լ» (baby L.):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել