• Latest news

60 տարեկանը՝ նոր միջին տարի՞ք

17 ապրիլի, 2015  21:42

Ոչ այնքան վաղուց 60-ամյա մարդիկ տարեց էին համարվում, սակայն այժմ գիտնականները առաջարկում վերաիմաստավորել ծերության մասին մեր պատկերացումները: Գիտնականների կարծիքով՝ 60 տարեկանը միջին տարիք է:

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վիենայի ժողովրդագրության ինստիտուտի կանխատեսումների եւ դինամիկայի բաժնի պետ Սերգեյ Շեբրովը: Stony Brook University-ի (ԱՄՆ) պրոֆեսոր Ուորեն Սանդերսոնի հետ միասին նա ախատում է մինչեւ 2050 թվականը Եվրոպայի բնակչության զարգացման կանխատեսումների վրա:

Գիտնականների խոսքով՝ այսօր ծերությունը պետք է որոշվի ոչ թե կենսաբանական տարիքի, այլ կյանքի մակարդակի հիման վրա: Զարգացած երկրներում կյանքի տեւողությունն աճում է տաս տարվա ընթացքում միջինը 1.4 տարով: Ծերությունը հիմնականում կապված է առողջական խնդիրների եւ մի շարք սահմանափակումների հետ, սակայն այսօր  60 տարեկանները առողջ են եւ աշխատունակ:

«Մենք կարծում ենք, որ ծերության տեսությունը ժամանակի ընթացքում կփոխվի, եւ այս փոփոխությունները պետք է անպայման շարունակվեն ապագայում, քանի որ մարդիկ ապրում են ավելի երկար եւ ավելի հազվադեպ հիվանդանում, - նշում է բժիշկ Շեբրովը, - 60-ամյա մարդու մասին ես այսօր կասեի, որ նա միջին տարիքի ներկայացուցիչ է, իսկ երկու հարյուր տարի առաջ 60 տարեկանը խոր ծերության տարիք էր համարվում»:

Ինչ վերաբերվում է թոշակի անցնելուն, ապա դա, գիտնականների խոսքով, չպետք է ընկալվի որպես ծերության սկիզբ: Վաստակած հանգիստը թույլ է տալիս ավելի շատ ճամփորդել, ժամանակ հատկացնել հոբիներին, եւ ավելի ուրախ եւ անհոգ կյանք վարել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել