• Latest news

Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծառատունկ անցկացվեց

18 ապրիլի, 2015  13:23

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության եւ   Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների  նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Առողջապահության ազգային ինստիտուտի բակում անցկացված միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից՝ նախարարության աշխատակիցները տնկեցին Հայոց ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Կատարվեցին նաեւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել