• Latest news

Սրտի անհետաձգելի վիրահության ծրագիրը կարող է կարեւոր նախադեպ հանդիսանալ. առողջապահության նախարար

18 ապրիլի, 2015  14:42

Սրտի անհետաձգելի վիրահության կյանքեր փրկող ծրագիրը կարող է նախադեպ հանդիսանալ՝ հետագայում պետպատվերի տեղադրման ողջ գործընթացը բարելավելու համար: Այս մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակում ապրիլի 16-ի դրությամբ բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի։ Նրանցից 430-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարո-անգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։

Նախարարը հիշեցրեց նաեւ, որ սույն թվականի ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է 10 բուժհաստատությունում։ Հռչակագրին վերջերս միացան նաեւ նոր կենտրոններ, մասնավորապես, Երեւանի՝ համապաստասխան սարքավորումներով հագեցած բոլոր 8 կոնտրոնները արդեն միացել են ծրագրին եւ դրա շրջանակում վիրահատություններ են իրականացնում:

Նախարարի կարծիքով՝ կարեւոր ձեռքբերում էր նաեւ այն, որ 2015թ. ապրիլից հաջողվեց ապահովել ոչ դեղապատ ստենտների ներկրումն առանց ԱԱՀ-ի, ինչը կնպաստի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնմանը եւ թույլ չի տա, որպեսզի ծառայության գներն աճեն:

Ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության եւ սպասարկման որակի, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել