• Latest news

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հերքել ալյուրի հարստացման մասին առասպելները

18 ապրիլի, 2015  16:38

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է հերքել հարստացված ալյուրի մասին առասպելները, որոնք վերջերս ակտիվորեն տարածվում են ծրագրի ընդդիմախոսների կողմից: Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ մոտակա երկու-երեք ամիսներին պլանավորվում է այս հարցին վերաբերվող քննարկումներ  անցկացնել ՀՀ ԳԱԱ-ում՝ մասնագետների մասնակցությամբ: Անհրաժեշտ է պարզել, ինչու որոշ մարդիկ այդքան չեն ուզում, որ այս ծրագիրը մեր երկրում գործարկվի: Բացի այդ՝ աշնանը կլինեն ՀՀ բնակչության առողջության մասին նոր տվյալներ եւ, նախարարի խոսքով, հնարավոր է պարզվի, որ անեմիայի ցուցանիշները բնակչության շրջանում աճել են:

Նոր օրենքի քննարկումը հետաձգվել է մինչեւ այս տարվա վերջ, որպեսզի մինչ այդ հարցը մանրազնին ուսումնասիրության ենթարկվի: Ամեն դեպքում, նախարարի խոսքով, հարստացված ալյուրի վնասակարության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ալյուրի հարստացման ծրագրին դեմ արտահայտվելը նույնն է, ինչ պատվաստումները կամ ծխելու դեմ պայքարը քննադատելը:

«Այն պնդումը, որ այս նյութերի կարիք ունեն միայն մարդիկ, ում մոտ դրանց պակաս կա, նույնն է, ինչ համոզելը, որ ծխելը վնասակար է միայն այն մարդկանց, ովքեր քաղցկեղ ունեն», - նշեց նախարարը:

Իսկ եթե մինչեւ տարվա վերջ պարզվի, որ ծրագրի ընդդիմախոսների կարծիքը հիմնավորված է եւ ադեկվատ, բացառված չէ, որ ծրագրից կարող են հրաժարվել: Սակայն, նախարարի խոսքով, մինչ այժմ նա չի հիշում գիտականորեն ապացուցված որեւէ հակափաստարկ, փոխարենը ավելի հաճախ հուզական ելույթներ են հանդիպում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել