• Latest news

Դրամաշնորհային ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանում հեմոֆիլիայի բուժմանը

20 ապրիլի, 2015  19:53

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան հաստատել է  Հեմոֆիլիայի կենտրոնի համար նախատեսված 96 հազար շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագիրը, ինչպես նշում է ՀՀ ԱՆ-ին կից Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դագբաշյանը, թույլ կտա հեմոֆիլիայով ծնված երեխաների բուժման գործընթացին նոր որակ հողորդել:

Ինչպես նշեց Սմբատ Դագբաշյանը, ծրագրի շրջանակներում Արյունաբական կենտրոնի համար նոր սարքավորումներ են ձեռք բերվելու: Մասնավորապես, արյան մակարդման, ինչպես նաեւ հոդերի սոնոգրաֆիկ հետազոտման սարքավորումներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաեւ մարզերում ապրող հեմոֆիլիայով հիվանդների բնակարաններ մասնագետների այցելություններ: Այսպիսի այցելությունները մարդկանց անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրեն եւ թույլ կտան ավելին իմանալ ինչպես հիվանդության, այնպես էլ բարդացումների կանխարգելման մասին:

Վերջին հանգամանքը, ինչպես նշում է մասնագետը, կարեւոր է, քանի որ մահվան դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած նրան, որ մահվան դեպքերի թիվը հաջողվել է կրճատել (արձանագրվել է ընդամենը երկու դեպք), դրանց պատճառը մնում է նույնը՝ հեմոֆիլիայով տառապողների տեղափոխումը Երեւանում գտնվող Արյունաբանական կենտրոն:

 «Դրամաշնորհային այս ծրագիրը թույլ կտա նոր որակ հաղորդել Հայաստանում հեմոֆիլիայի բուժմանը», - նշեց Սմբատ Դագբաշյանը՝ հավելելով, որ հիվանդության բուժումն արդեն իսկ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա՝ շնորհիվ մեր տարածաշրջանի համար բացառիկ համագործակցության Հեմոֆիլիայով հիվանդների ասոցիացիայի եւ Հեմոֆիլիայի կենտրոնի միջեւ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել